Հանրային հաղորդակցության հմտությունների դասընթաց
20.04.2017
Հայաստանի Համայնքների Միությունը ս․թ․ ապրիլի 13-14 ԻԲԻՍ հյուրանոցում ՀՀՄ տեղական կառույցների հանրային կապերի պատասխանատուների համար կազմակերպել էր հանրային հաղորդակցության հմտությունների դասընթաց։
Այս դասընթաց–սեմինարի նպատակն էր նպաստել ՀՀՄ ռազմավարությամբ նախատեսված «ՏԻՄ-երի արդյունավետության բարձրացում» և Հանրային հաղորդակցության բարելավում» նպատակների իրականացմանը, համայնքների, մարզպետարանների, ՀՀ ՏԿԶՆ և Հայաստանի Համայնքների Միության հանրային պատասխանատուների հաղորդակցության ոլորտում մասնագիտական հմտությունների զարգացման միջոցով: Դասընթացը միտված էր բարելավել տեղական կառույցների ցանցային կոորդինացումը, նպաստել Միության արդյունավետ դիրքավորմանը տեղեկատվական դաշտում, ինչպես նաև ուժեղացնել յուրաքանչյուր անդամ կառույցի տեղեկատվական քաշը գործընկերների ու Միության գործադիր մարմնի աջակցության շնորհիվ:
Դասընթացը վարում էին` Անուշ Բեղլոյան (Հաղորդակցության և հանրային կապերի հարցերով խորհրդատու), Աննա Իսրաելյան (Առցանց «Առավոտ» օրաթերթի խմբագիր) և Անժելա Ենգիբարյան (Studio One վեբ-ծրագրավորման ընկերության ծրագրերի ղեկավար)։
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct