«Մենք հորդորում, բացատրում ենք մարդկանց, որ իրենց առողջության համար է պետք տանը մնալ». Մարտունի համայնքի ղեկավար
30.03.2020
Հայաստանի համայնքների միությունն ամեն օր ներկայացնում է, թե արտակարգ դրության օրերին ինչպես է ընթանում կյանքը Հայաստանի համայնքներում: «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրով նոր նախաձեռնության շրջանակներում ներկայացնում ենք տեղեկություններ ՀՀ համայնքներում տիրող իրավիճակի և համայնքներում անցկացվող կանխարգելիչ միջոցառումների մասին:
Ներկայացնում ենք, թե ինչ կանխարգելիչ ախտահանման աշխատանքներ են իրականացվում Մարտունի քաղաքում:
Զրուցեցինք Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի հետ:
-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը Մարտունի քաղաքում, բնակիչները պահպանո՞ւմ են ինքնամեկուսացման կանոնները:
- Մենք հորդորում, բացատրում ենք մարդկանց, որ իրենց առողջության համար է պետք տանը մնալ և նշում, որ կարելի է ավելի քիչ դուրս գալ տնից, հնարավորինս մեր հորդորները լսում են, բայց ոչ բոլորը, դեռևս այս առումով իրավիճակն ինձ համար գոհացուցիչ չէ: Մարդիկ սննդի, դեղատան համար կամ հիվանդանոց գնալու համար դուրս են գալիս, բայց հնարավորինս կանխում ենք: Բոլորս տեսանք Չինաստանի օրինակը, երբ նրանք մեկ մարդու նման կարողացան պահպանել այդ կանոնները:
-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար:
-Համայնքում ստեղծվել է հանձնաժողով, որի անդամները պտտվում է բոլոր օբյեկտներով՝ հանրային սննի կետեր, դեղատներ և այլն: Սա կատարվում է օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան: Հետևում ենք, որ աշխատակիցները դիմակներով լինեն, աշխատեն ախտահանիչ նյութերով: Այս առումով ունենք հաջողություն, քանի որ մարդիկ զգուշանում են և պահպանում անվտանգության կանոնները: Մյուս ուղղությունը ախտահանման կանխարգելիչ աշխատանքներն են: Քլորով ախտահանվում են շենքերի մուտքերը, աղբավայրերը՝ ամեն օր: Երբեմն նաև օրական երկու անգամ: Այս օրերին հավաքված աղբն առանձին տեղ է հավաքվում, որ առանձին հողով փակվի: Աշխատում ենք ավագանու հետ միասին, ժողովրդին բազմիցս հորդորել ենք, որ հնարավորինս հետևեն սահմանափակումներին: Քաղաքապետարանի մուտքի մոտ ախտահանող նյութեր ենք տեղադրել, թեև այս օրերին համայնքապետարան մուտքն էլ է սահմանփակ:
-Ի՞նչ ռեժիմով է աշխատում Մարտունու համայնքապետարանն արտակարգ դրության պայմաններում:
-Այն մասնագետները, որոնք մեզ պետք են պայքարելու նաև կորոնավիրուսի եմ, նրանք աշխատում են: Համայնքապետարանն ամբողջ ռեժիմով չի աշխատում, բայց այնպես էլ չէ, որ համայնքապետարանի աշխատանքները պարալիզացվել են: Աշխատակիցների մեծամասնությունը տնից է աշխատում, աշխատակիցներ կան, որոնք երկուժամյա ռեժիմով են աշխատում՝ անվտանգության կանոնները պահպանելով: Մենք մշտական կապի մեջ ենք միմյանց հետ: Ամեն օր ենք ախտահանման աշխատանքներ անում, օր կա՝ երկու անգամ: Այդ աշխատանքներն իրականացվում են ողջ քաղաքով մեկ:
-Այս օրերին համայնքն ի՞նչ օգնության կարիք ունի:
-Ունենք միայն Աստծո օրհնության կարիք: Մենք ձեռք ենք բերել բոլոր ախտահանիչ նյութերը, հիմա այս օրերին սխալ էլ կլինի, որ որևէ մեկից պահանջենք մեզ օգնել: Պետք է կարողանանք մեր ուժերով գտնել, ճարել, բերել, ապահովել: Մենք ոչ ոքից այսօր ոչինչ պահանջելու իրավունքն չունենք. աշխարհում ճգնաժամ է:
-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայելու կորոնավիրուսին:
-ՀՀ ցանկացած համայնք ամեն ինչին էլ պետք է պատրաստ լինի՝ անգամ ավելի բարդ իրավիճակների: Իսկ այս հիվանդության հաղթահարումը կախված է յուրաքանչյուրիցս, թե ինչպես կդիմակայենք, ինչպես կհետևենք անվտանգության կանոններին, որ հիվանդությունը սահուն անցնի: Ես տղայիս էլ եմ ստիպում, մեր տան անդամներին, մեր աշխատակիցներին՝ բոլորին ասում եմ՝ տնից դուրս չգաք: Մի քիչ հանգիստ նստեք տներում, եթե այպես անենք, մոտ 15 օրից հետո ՀՀ-ն կազատվի այս կորոնավիրուսից:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct