Աշտարակ համայնքում բնակիչները համայնքապետարանին առաջարկում են օգնություն՝ կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների կազմակերպման հարցում
03.04.2020
ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի բոլոր մուտքերին ու ելքերին, համայնքի ամբողջ տարածքում իրականացվում է խստացված հսկողություն:
Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը վստահեցրեց՝ հսկողությունն իրականացվում է պարետատան կողմից սահմանված ձևաչափով, համապատասխան կառույցների կողմից:
Հայաստանի համայնքների միության «Համայնքներ արտակարգ դրության ժամանակ» նախաձեռնության շրջանակներում փորձեցիքն պարզել՝ ինչպե՞ս է այս օրերին ընթանում համայնքային կյանքն Աշտարակ քաղաքում, ի՞նչ հետաքրքիր նախաձեռնություն ունի համայնքապետարանը կորոնավիրուսի դեմ պայքարում:
Համայնքի ղեկավարը վստահեցրեց՝ արտակարգ դրության պայմաններում սահմանված ինքնամեկուսացման կանոններին համայնքի բնակիչներն ի սկզբանե լուրջ և խիստ պատասխանատու են վերաբերվել և նշեց, թե դրա վկայությունը փողոցներում մարդկանց թվի խիստ նվազումն է: Նա տեղեկացրեց. «Համայնքում գործում են միայն պարետի որոշմամբ թույլատրվող գործունեություն ծավալող կազմակերպությունները՝ բանկերը, մթերային խանութները, դեղատները և այլն: Համայնքապետարանն իր տարածքային կառավարման պատասխանատուների, համատիրության աշխատակիցների միջոցով տիրապետում է համայնքում տիրող իրավիճակի մասին ամբողջական տեղեկատվությանը»:
Աշտարակում ախտահանվում են ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդային փողոցները: Համայնքի ղեկավարը մանրամասնեց. «Առաջին իսկ օրվանից համայնքի տարածքում կատարվում են ամենօրյա ախտահանման աշխատանքներ: Մինչև հանրային տրանսպորտի գործունեության դադարեցումը՝ ամեն օր, երթուղին սկսելուց առաջ, հատուկ նյութերով ախտահանվում էր ներքաղաքային տրանսպորտը, կանգառները և նրա հարակից տարածքները: Գործում են ախտահանող խմբեր, որոնք ախտահանման և կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում համայնքի բազմաբնակարան բոլոր շենքերի մուտքերում, բակերում, հանրային բաց տարածքներում, այդ թվում՝ զբոսայգիներում, պուրակներում, հավաքատեղիներում, զրուցարաններում և այլն: Ախտահանվել են կրթամշակութային բոլոր հաստատությունների, դեղատների, մթերային խանութների, բանկերի և այլ հաստատությունների մուտքերն ու հարակից տարածքները: Նշեմ նաև, որ մթերային խանութներում, դեղատներում և այլ գործող կազմակերպություններում խստորեն պահպանվում են սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացմանը: Այսօրվանից սկսվել են նաև համայնքի երկրորդային փողոցների ախտահանման աշխատանքները: Կոմունալ ծառայության կողմից, ըստ անհրաժեշտության, ախտահանող նյութերով լվացվում են համայնքի կենտրոնական փողոցներն ու մայթերը»:
Աշտարակ համայնքի ղեկավարը նշեց, որ մինչ օրս բոլոր աշխատանքներն իրականացվում են համայնքի բյուջեի միջոցներով ու հավելեց. «Նման իրավիճակի կարճաժամկետ լինելու դեպքում արտաքին օգնության կարիք չենք ունենա: Մեր միջոցներն արդյունավետ և նպատակային օգտագործելով` կարողանում ենք օգտակար լինել նաև այլ կառույցների: Նշեմ, որ մեր համայնքի բնակիչները պատրաստակամ են բոլոր հարցերում և իրենց օգնությունն ու աջակցությունն են հայտնում մեր աշխատանքների կազմակերպման համար»:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct