«Համայնքում գործող օպերատիվ շտաբը բնակիչներին իրազեկում է պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին». Ամասիա համայնքի ղեկավար
31.03.2020
Հայաստանի համայնքների միությունը «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրով նոր նախաձեռնության շրջանակներում ներկայացնում է տեղեկություններ ՀՀ համայնքներում տիրող իրավիճակի և համայնքում անցկացվող կանխարգելիչ միջոցառումների մասին: Ներկայացնում ենք, թե ինչ աշխատանքներ են իրականացվում ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքում:
Զրուցեցինք Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ:
-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը Ամասիա համայնքում, բնակիչները պահպանո՞ւմ են ինքնամեկուսացման կանոնները:
-Համայնքում գործում է համայնքային օպերատիվ շտաբ, որը համայնքի բնակիչներին իրազեկում է պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին: Համայնքի բնակիչները խստորեն պահպանում են սանիտարահիգիենիկ նորմերը, վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով հետևում են համապատասխան մարմինների կողմից տրվող ցուցումներին և հրահանգներին
-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար:
-Կորոնավիրուսի (COVID-19)-ի վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակներում Ամասիա համայնքում իրականացվում են համապատասխան աշխատանքներ: Ստեղծվել է արտակարգ իրավիճակներին արձագանքող մասնագիտական թիմ, իրականացվել են իրազեկման և կանխարգելիչ մի շարք գործողություններ: Ամասիայի փողոցներում կատարվող քլորաջրով մաքրման աշխատանքներին զուգահեռ՝ ախտահանման աշխատանքներ են մեկնարկել նաև բազմաբնակարան շենքերի տարածքներում՝ մաքրվում են շքամուտքերը, աստիճանավանդակները: Քլորաջրով մաքրվում են նաև համայնքում տեղադրված աղբարկղերը և դրանց հարակից տարածքները:
-Ի՞նչ ռեժիմով է աշխատում համայնքապետարանն արտակարգ դրության պայմաններում:
-Համայնքապետարանի աշխատակիցների աշխատանքը կատարվում է հեռավար եղանակով:
-Այս օրերին համայնքն ի՞նչ օգնության կարիք ունի:
-Սոցիալապես անապահով բնակիչներին համապատասխան ֆինասական և պարենային օգնություն տրամադրելու հարցում, քանի որ բնակիչների մեծ մասը չի կարող գնալ արտագնա աշխատանքի
-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայելու կորոնավիրուսին:
-Համայնքը մասնակի է պատրաստ կորոնավիրուսին դիմակայելու, քանի որ լրիվ ապահովված չէ համապատասխան սարքավորումներով:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct