ԵՄ Ռեգիոնների կոմիտեի հարթակը. պայքար COVID-19 համավարակի դեմ քո գյուղում, քաղաքում և ռեգիոնում
03.04.2020
Եվրոպական միության Ռեգիոնների կոմիտեի քաղաքական խմբերը հավաքագրում են անդամ երկրների՝ COVID-19 համավարակի դեմ պայքարի հարցում գործողությունների և մարտահրավերների մասին տեղեկատվություն: Այն տեղադրվում է հատուկ կայքէջում, որտեղ անդամ երկրները կարող են անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ գործընկեր երկրների փորձի մասին:
Եվրոպական միության Ռեգիոնների կոմիտեի հավաստամամբ՝ համավարակը լուրջ մարտահրավեր է ողջ Եվրոպայի համար: Կոմիտեի անդամ երկրների տեղական և տարածքային իշխանություններն անում են բոլոր հնարավորը պայքարելու համավարակի դեմ իրենց հայտնի, շրջանառության մեջ դրված կոնկրետ գործողությունների միջոցով: Նրանք նաև ԵՄ-ի մակարդակով են քայլեր իրականացնում, որպեսզի հավատացած լինեն, որ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվում են իրենց համայնքներում անհրաժեշտ բժշկական միջոցների ապահովման, ինչպես նաև համավարակի պատճառով տնտեսական, սոցիալական ճգնաժամը հաղթահարելու համար;
ԵՄ Ռեգիոնների կոմիտեի ստեղծած հարթակը թարմացվում է ամեն օր, որտեղ տեղադրվում է ԵՄ-ի տարածքում տարբեր ռեգիոնների լավագույն փորձը, արդյունավետ գործողությունները, մեթոդաբանությունն ու համայնքների համար անհրաժեշտ գործիքակազմը համավարակի դեմ պայքարի համար, նաև գաղափարներ, թե ինչպես կարող է ԵՄ-ն օգնել համայնքներին:
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct