ԵԽ Կոնգրեսը կարևորում է երիտասարդների մասնակցությունը կառավարմանը՝ տեղական մակարդակում
22.05.2023
«Ի սկզբանե նպատակ ունենալով աջակցել երիտասարդներին, երիտասարդական կազմակերպություններին և տեղական իշխանություններին, խթանելու երիտասարդների մասնակցությունը տեղական և տարածաշրջանային կյանքում ամբողջ Եվրոպայում՝ Երիտասարդների մասնակցության եվրոպական խարտիան այժմ ավելի արդիական է, քան երբևէ», - հայտարարել է ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) երիտասարդության գծով խոսնակի տեղակալ Վերոնիկ Բերթոլը։
Նշվում է Երիտասարդների մասնակցության եվրոպական խարտիա 20-ամյակը:
Կոնգրեն արձանագրում է, որ առաջընթաց է նկատվում բազմաթիվ տեղական և տարածաշրջանային իշխանություններում, մասնավորապես, որոշ համայնքներում երիտասարդական խորհրդատվական կառույցների ստեղծման միջոցով: Սակայն նաև կա մտահոգություն, որ 2003թ. մայիսի 21-ին վերանայված Խարտիայի ընդունումից 20 տարի անց երիտասարդության մասնակցությունը լիովին երաշխավորված չէ Եվրոպայում:
Այսօրվա սոցիալ-տնտեսական և բնապահպանական մարտահրավերները ոչ միայն պահանջում են երիտասարդների հետ խորհրդակցություն, այլև պետք է նրանց հնարավորություն ընձեռել ակտիվորեն ներգրավվել քաղաքական կյանքում, հատկապես բնակչության ծերացման ներկա համատեքստում, որն անխուսափելիորեն ազդում է քաղաքական կազմակերպությունների կազմի վրա:
ԵԽ Կոնգրեսի խոսնակի տեղակալը նշել է․ «Ներկայիս աշխարհում, որը նշանավորվում է պատերազմներով և տարբեր տեսակի ճգնաժամերով, որոնք հաճախ հանգեցնում են ժողովրդավարական հետընթացի և աճող անհավասարության, յուրաքանչյուր քաղաքական որոշում տեւական ազդեցություն է ունենում երիտասարդության համար: Հետևաբար, երիտասարդների մասնակցությունը պետք է լինի կառավարման բոլոր մակարդակների ժողովրդավարական գործընթացների անբաժանելի մասը»։
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct