Աշխատանքային հանդիպում՝ Պիլա քաղաքի ներկայացուցչի հետ՝ ԿԿԿ դաշինք ծրագրի իրականացման հարցերով

Աշխատանքային հանդիպում՝ Պիլա քաղաքի ներկայացուցչի հետ՝ ԿԿԿ դաշինք ծրագրի իրականացման հարցերով

19.11.2021

Հայաստանի համայնքների միությունում նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ), ABC.GoV: Alliance for Better City Governance) ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրիի և Լեհաստանի Պիլա քաղաքի ներկայացուցչի աշխատանքային առցանց հանդիպումը:

«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրն իրականացվում է Վանաձորի, Գյումրու և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանների համագործակցությամբ՝ ԵՄ ֆինանսավորմամբ:

Հանդիպման նպատակն է քննարկել ծրագրի իրականացման ընթացքը, առաջիկա անելիքները:

ԿԿԿ Դաշինք ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է նպաստել Վանաձոր և Գյումրի համայնքների տնտեսության արդյունավետ կառավարմանը՝ այդ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավման միջոցով:

Ծրագիրն ունի հետևյալ բաղադրիչները․

Բաղադրիչ 1։  Բարելավել Վանաձոր և Գյումրի համայնքների կայուն համակառավարումը՝ քաղաքաշինական ոլորտին և համայնքային ծառայություններին առնչվող փաստաթղթերի մշակման կամ լրամշակման, դրանք ազգային  և ԵՄ չափորոշիչներին համահունչ դարձնելու միջոցով:

Այս բաղադրիչի շրջանակում կներդրվի աշխարհագրական տեղեկատվական համակարգ (GIS) Վանաձոր և Գյումրի համայնքներում քաղաքաշինական պլանավորումը բարելավելու նպատակով։

Բաղադրիչ 2։ Աջակցություն Վանաձոր և Գյումրի քաղաքներին ավելի մաքուր շրջակա միջավայր  ստեղծելու և բարելավված քաղաքային կառավարում ապահովելու գործում՝ ներդնելով  «կանաչ»  հանրային տրանսպորտի կիրառման և պլաստիկ թափոնների վերամշակման մշակույթ, համադրելով դրանք այդ նպատակներին ուղղված հանրային «կանաչ»  նախաձեռնությունների հետ։ 

 Այս բաղադրիչի շրջանակում մասնավորապես 2022-2023թթ. ձեռք են բերվելու.

•      5-ական ավտոբուսներ էլեկտրական լիցքավորմամբ՝ Վանաձոր, Գյումրի համայնքների համար

•      Տոմսա-վավերացման էլեկտրոնային համակարգեր և լիցքավորման կայաններ

•      Նոր տեխնոլոգիաներով պլաստիկ աղբի վերամշակման 2 հոսքագիծ

•      Ընդհանուր աղբի և աղբի տեսակավորման աղբամաններ

•      Մամլիչներ

•      Ավլող մեքենաներ

Իրականացվելու է բնակչության և շահակիր բոլոր կողմերի վարքագծի փոփոխությանն ուղղված լայնածավալ  իրազեկման, կրթական և տեղեկատվական արշավներ, համայնքային 8 «կանաչ» նախաձեռնություններ՝ ուղղված հանրային տարածքների բարելավմանը՝ «տարածքակազմակերպման»  մասնակցային մեթոդի կրառմամբ և ջերմոցային գազերի ու ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու նպատակով։

 

Բաղադրիչ 3։ Վանաձորի և Գյումրու համայնքապետարանների  աշխատակազմերի կարողությունների բարելավում քաղաքային կայուն կառավարման, «կանաչ» տրանսպորտային համակարգի  և աղբի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների  կիրառման գործում՝  Լեհաստանի Պիլա համայնքի հետ փորձի փոխանակման, մասնագիտական դասընթացների և եվրպական առաջատար փորձին ծանոթանալու միջոցով։

 Փորձի փոխանակումն ու վերապատրաստումները ներառելու են.

·         Աշխարհագրական տեղեկատվական համակարգը (GIS)

·         Էլեկտրական լիցքավորմամբ հանրային տրանսպորտի կառավարումը

·         Տվյալ ոլորտներում իրավական և քաղաքականության փաստաթղթերի մշակումը

·         Աղբահանության կառավարման պլանավորումը

·         Աղբի վերամշակման արտադրամասի շահագործումը և կառավարումը։

 Փորձի փոխանակման մաս է կազմում «Քաղաքը՝ քաղաքին․ համատեղ ջանքեր՝ ուղղված քաղաքային կայուն համակառավարմանը» թեմայով տարածաշրջանային համաժողովի կազմակերպումը։ 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար

20:34

18 11 2024

Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024
Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024

21:19

02 07 2024

Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...

Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում
Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում

10:18

27 06 2024

Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...