Վեբինար և Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալի հետ առցանց հանդիպում՝ Գեղարքունիքի երիտասարդների համար
25.05.2020
Մայիսի 23-24-ին կազմակերպվեց առցանց աշխատաժողով վեբինար՝ Գեղարքունիքի մարզի երիտասարդների համար: Վեբինարն անցկացվեց «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի կողմից՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ ընթացող «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ-4 ձեւաչափի: Հայաստանի համայնքների միության հետ համագործակցաբար արդեն անցկացվել են 17 աշխատաժողովներ: Գեղարքունիքի երիտասարդների համար անցկացված վեբինարը վերջինն էր: Մասնակցեցին 16-30 տարեկան 28 երիտասարդներ տարբեր բնակավայրերից, որոնք հետաքրքրված են սեփական համայնքների անցուդարձով, դրանց զարգացման, ռեսուրսների կառավարման եւ ՏԻՄ գործունեության հարցում: Վեբինարի ընթացքում տեղի ունեցավ երիտասարդների առցանց հանդիպում Փարաքար համայնքի երիտասարդ ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանի հետ: Նա ներկայացրեց ՏԻՄ-ում ներգրավվելու՝ իր մոտիվացիան, նախընտրական արշավը, ինչպես նաեւ համայնքի ներկայիս զարգացման ծրագրերը: Նա նաեւ պատասխանեց վեբինարի մասնակիցների հարցերին:Աշխատաժողովին քննարկվեցին նաեւ համայնքային այնպիսի խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.
– Համայնքների խոշորացման խնդիր.
– Երիտասարդության ցածր իրազեկվածությունը եւ ներգրավվածությունը համայնքների կյանքին ու տեղական ինքնակառավարմանը.
– Համայնքներում ենթակառուցվածքների զարգացման ցածր մակարդակը.
Ծագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct