Անցկացվեց «COVID-19 համաճարակի ֆինանսական և տնտեսական ազդեցությունը համայնքների վրա» թեմայով հեռավար քննարկում
17.04.2020
Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ անցկացվեց «COVID-19 համաճարակի ֆինանսական և տնտեսական ազդեցությունը համայնքների վրա» թեմայով հեռավար քննարկում:
Մասնակից փորձագետները, տեղական իշխանությունների ներկայացուցիչները քննարկեցին, թե համաճարակն ու արտակարգ դրությունն ինչ ազդեցությունն են ունենում իրենց գործունեության վրա։
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը տեղեկացրեց՝ քննարկման նպատակն է հասկանալ, թե ինչ մարտահրավերներ են ծառանում տեղական իշխանությունների համար, միջնաժամկետ ու երեկարաժամկետ ինչ հետևանքներ կարող է ունենալ համաճարակը համայնքների բյուջեների վրա, ինչ նոր կարիքներ են առաջանում։
Քննարկման մասնակիցները ներկայացրին, թե ինչ իրավիճակ է տիրում իրենց համայնքներում՝ նշելով, որ արդեն նկատելի են համավարակի բացասական հետևանքները: Քննարկման մասնակիցները փաստեցին՝ պետք է վերլուծել և գնահատել համաճարակի ազդեցությունը համայնքային բյուջեների, համայնքային ծառայությունների մատուցման, համայնքների հետագա ծրագրերի վրա։ Փորձագետների կողմից կարծիքներ հնչեցին վերանայել համայնքների զարգացման ծրագրերը, դրանց առաջնահերթությունները, գնահատել հետագայում առաջացող ռիսկերը:
Կարևորվեց համաճարակի միջնաժամկետ և երկարաժամկետ ազդեցությունների կանխատեսումը, քաղաքականությունների վերանայման անհրաժեշտությունը։
Հեռավար քննարկման ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները տեղեկացան նաև, թե տարբեր միջազգային կազմակերպություններ ինչ ֆինանսական հատկացումներ են անում և ինչպես կարելի է դրանց դիմել:
Մասնավորապես տեղեկացան, որ ՄԱԿ-ի Կապիտալ զարգացման հիմնադրամը (UNCDF) հրապարակել է տեղական իշխանությունների համար պատրաստված «Արձագանքման միջոցառումները COVID-19 կորոնարվիրուսային պանդեմիայի հետ կապված արտակարգ իրավիճակում» ուղեցույցը:
Փաստաթուղթն ունի խորհրդատվական բնույթ, պարունակում է հիմնական (ընդհանուր) տեղեկատվություն և կարող է հարմարեցվել հատուկ հանգամանքներին կամ իրավիճակներին: Փաստաթղթում նշվում է նաև տեղական իշխանությունների սկզբունքային դերակատարության մասին:
Առցանց հանդիպման ամփոփիչ հատվածում որոշվեց շարունակել աշխատանքները առաջ եկած խնդիրների վերլուծության ու մարտահրավերներին արձագանքման գործողությունների պլանի շուրջ։
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct