«Ապագան, որ ուզում ենք- 2045. ապագան՝ ընդհանուր ուժերով» թեմայով առցանց քննարկում-համաժողով
21.04.2020
Ապրիլի 21-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) 75-ամյակի կապակցությամբ անցկացվում է «Ապագան, որ ուզում ենք-2045» թեմայով առցանց քննարկում-համաժողով:
Առցանց համաժողովի նախաձեռնությունը ՄԱԿ-ինն է, որի շրջանակներում ՄԱԿ-ի խնդրանքով Միավորված քաղաքների ու տեղական իշխանությունների համաշխարհային կազմակերպությունը (UCLG) կպատրաստի տեղական և տարածաշրջանային ղեկավարների ապագա մարտահրավերների և ապագայի տեսլականի մասին զեկույց: Զեկույցում ներառված կլինի աշխարհի տարբեր ռեգիոնների ներկայացուցիչների և տեղական ինքնակառավարման մարմինների տեսլականն այս հարցերի շուրջ:
Զեկույցը կպատրաստվի առցանց քննարկման արդյունքների հիման վրա: Առցանց համաժողովին մասնակցում են տեղական ինքնակառավարման մարմինների ասոցիացիաների ներկայացուցիչներ: Նրանք իրենց ներդրումը կունենան փաստաթղթի ձևավորման հարցում:
Զեկույցի հիմնական ուղերձը, որը ՄԱԿ-ի Միավորված քաղաքների ու տեղական իշխանությունների համաշխարհային կազմակերպությունը ցանկանում է հասանելի դարձնել, հիմնված է հետևյալ հիմնական գաղափարների վրա.
2020 թ. ժամանակակից միտումները և խնդիրները
1. Ժամանակակից թրենդները (ինչպես դրական, այնպես էլ բացասական) և դրանց ազդեցությունը տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի վրա: Ինչպիսի՞ թրենդներն են ձևավորում ներկայիս միջազգային համակարգի ընդհանուր բնութագիրը:
2. Ո՞րն է տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությունը համընդհանուր համաձայնագրերի իրականացման գործում: Արդյոք համընդհանուր համաձայնագրերի իրագործումը կախվա՞ծ է ՄԱԿ-ի անդամ պետությունների տեղական իշխանությունների համատեղ գործողություններից:
Աշխարհը, որը մենք տեսնում ենք 2045 թվականին:
1.Ինչպե՞ս կփոփոխվեն ներկայիս միտումները մինչև 2045 թվականը: Արդյոք լուծված կլինե՞ն 2020 թվականի համընդհանուր խնդիրները: Ի՞նչ ժամանակակից թրենդներ կունենան ազդեցություն ապագայի վրա:
2. Արդյոք տեղական և տարածքային իշխանություններն այն օղակնե՞րն են, որտեղ տեղի են ունենում փոխակերպումներ:
3. Ինչպիսի՞ կառավարում է անհրաժեշտ փոխկապակցված ապագա ունենալու համար
-Տեղը համընդհանուր սեղանի շուրջ
-Միջազգային համակարգի վերաձևակերպում միջքաղաքային համակարգի
-Ներքևից վերև կառավարում (bottom up) և սուբսիդիարության սկզբունք
-Բազմաստիճան և ներառական կառավարում
-Պլանավորման ինտեգրված մոտեցում
-Գյուղերի և քաղաքների միջև փոխկապակցվածություն
-Մասնակցություն որոշումների կայացմանը
-Սոցիալական արդարության, հավասարության, ժողովրդավարության և կայունության սկզբունքները
Կառուցվածքային առաջխաղացում, որը մենք ցանկանում ենք տեսնել
1.Կառավարման ի՞նչ նոր մոդել թույլ կտա մեզ իրագործել գլոբալ համաձայնագրերի տեղայնացումը:
Չնայած նրան, որ միջազգային համաձայնագրերի սկզբունքները, նպատակներն ու ուղերձները համընդհանուր են, այնուամենայնիվ, դրանց կյանքի կոչումն առաջին հերթին կախված է ազգային մակարդակներում կոնկրետ գործողություններից: Կայուն զարգացման նպատակների տեղայնացման գործընթաց ձևավորում է Օրակարգ 2030-ը՝ ընդհանուրից դեպի մասնավոր մոտեցում, կոնկրետ տարածքների կայուն զարգացում:
2. ՄԱԿ-ի նորացված համակարգում ինչպե՞ս ենք մենք պատկերացնում տեղական իշխանությունների տեղը:
Ներկայումս ՄԱԿ-ի կառուցվածքում տեղական իշխանությունները ներկայացված չեն: Բոլոր որոշումները կայացվում են ազգային կառավարությունների կողմից:
3. Ինչպիսի՞ գործիքակազմ պետք է ստեղծվի տեղական իշխանությունների համար, որպեսզի նրանք կարողանան նոր համակարգում իրացնել իրենց դերակատարությունը:
Քննարկմանը Հայաստանից մասնակցում էր UCLG-ի (Միավորված քաղաքների ու տեղական իշխանությունների համաշխարհային կազմակերպություն) Համաշխարհային խորհրդի անդամ, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն: Նա հանդես եկավ բազմաթիվ առաջարկներով։
Տեղեկացնենք, որ քննարկումները կշարունակվեն միջազգային հարթակներում, նաև Հայաստանի համայնքների միության կողմից։
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct