Կոտայքի մարզի զարգացման ռազմավարության վերաբերյալ խորհրդակցություն
02.11.2016
ՀՀ Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն մարզի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման, ինչպես նաև համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի կազմման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը, հիշյալ նախարարության պաշտոնատար անձինք, մարզի զարգացման ռազմավարության նախագծի մշակման և կազմման նպատակով ձևավորված աշխատանքային խումբը, ինչպես նաև մարզի համայնքների ղեկավարները:
Քննարկման շրջանակներում Վ. Տերտերյանը մասնակիցներին է ներկայացրել օրակարգային հարցերի ուղությամբ տարվող աշխատանքների համակողմանի կազմակերպման կարևորությունները և շեշտել, որ համապատասխան ռազմավարությունն ու զարգացման ծրագրերը բխում են վերջերս ՀՀ Վարչապետի կողմից տրված հանձնարարականների բովանդակությունից և պետք է ապահովեն վերջիններիս լիարժեք իրագործումը:
ՀՀ Կոտայքի մարզպետն իր խոսքում ևս անդրադարձել է մարզի զարգացման ռազմավարության մշակման գերակայություններին, ինչպես նաև համայնքերի զարգացման հնգամյա ծրագրերի կազմման աշխատանքները պատշաճ և ներկայացված պահանջներին համապատասխան իրականացնելու անհրաժեշտություններին:
Այնուհետև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչություն պետ Ա. Գիլոյանը ու տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ Կ. Բակոյանը մասնակիցներին են ներկայացրել համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի կազմման մեթոդաբանությունը:
Հարկ է նշել նաև, որ ներկայացված մեթոդաբանությունը սահմանում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մշակման և կառավարման հիմնական սկզբունքները, գործիքակազմը, գործընթացը և նպատակաուղղված է համայնքների կայուն զարգացումն ապահովող չափելի արդյունքների սահմանմանը և միջոցառումների նախանշմանը:
Խորհրդակցության ավարտին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալը պատասխանել է ներկաների կոմից բարձացված մի շարք հարցերի:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct