Նոր՝ օգտակար ձեռնարկ տեղական իշխանությունների համար՝ մշակված Եվրոպայի խորհրդի կողմից
03.03.2021
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) վերջերս տեղական և տարածքային իշխանությունների համար նոր ձեռնարկ է հրատարակել:
Տեղական իշխանություններին արդեն հասանելի է 2018-ին հրատարակված մարդու իրավունքներին նվիրված ձեռնարկի երկրորդ հատորը, որն ուղղված է սոցիալական իրավունքներին:
Այս նոր հատորում անդրադարձ է կատարվում առողջության, կրթության, աշխատանքի, բնակարանային և սոցիալական ապահովության, պաշտպանության, ներառման և ինտեգրման խնդիրներին ու ներկայացվում է տեղական և տարածաշրջանային մակարդակում իրականացվող հաջողված փորձն այդ հարցերի վերաբերյալ, մասնավորապես COVID‑19 համաճարակի հետ կապված:
Եվրոպայի խորհրդի հրատարակությունում տարբեր խնդիրներ նկարագրված են Եվրոպայի խորհրդի 27 անդամ երկրների տեղական և տարածաշրջանային իշխանությունների կողմից մշակված շուրջ 65 նախագծերի և նախաձեռնությունների հիման վրա: Դրանք լրացվում են առաջարկություններով, որոնք ուղղված են քաղաքացիների կարիքների համար համապատասխան լուծումների մշակմանը:
Ձեռնարկը կարելի է ներբեռնել հետևյալ հասցեում:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct