Երևանում անցկացվել է Համայնքային կայուն էներգետիկայի համաժողովը
25.04.2022
Ապրիլի 25-ին «ԵՄ-ն հանուն Հայաստանի կայուն էներգիայի» (EU4ASEP) ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Համայնքային կայուն էներգետիկայի համաժողովը:
Միջոցառմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, ՀՀ համայնքների, մասնավոր ընկերությունների, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին նշել է. «Հայաստանի էներգետիկայի զարգացման ոլորտային ռազմավարության առումով կարևոր դեր է տրված արևային էներգիայի զարգացմանը, և ուրախ եմ արձանագրել, որ մեր համայնքներն այս ոլորտի մի մասն են կազմում»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը վստահեցրել է՝ Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի համայնքներում կայուն էներգիան խթանող ծրագրերի իրականացմանը։ «Կարևոր է միասին աշխատել էներգետիկ անվտանգության և էներգախնայողության ուղղությամբ: Կայուն էներգետիկայի ոլորտում ներդրումները լավ հնարավորությwւն են համայնքների էներգետիկ անկախության բարձրացման առումով»:
Դեսպան Վիկտորինը նկատել է՝ այս առումով EU4ASEP ծրագիրը կիրառել է նորարարական բիզնես մեխանիզմներ՝ համայնքներում կանաչ էներգիա արտադրելու, կայուն դրամական հոսքեր ստեղծելու համար: Դեսպանը նաև նշել է, որ էներգախնայողության և կայուն էներգետիկ զարգացման հարցում մեծ դերակատարություն ունի Քաղաքապետերի դաշնագիր նախաձեռնությունը:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշել է, որ ծրագիրը նոր հնարավորություններ է բացել ոլորտի համար, և հատկապես կարևոր է համայնքների դերակատարությունը. «Արագ փոփոխվող մեր իրականության մեջ այս ծրագրերը կարծում եմ, տեղական իշխանությունների համար պետք է հավելյալ հնարավորություն ծառայեն նշված ուղղությունների զարգացման առումով»:
Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն, «ԵՄ-ն հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի ղեկավար Աստղինե Պասոյանը ներկայացրել է EU4ASEP ծրագրի ձեռքբերումները. «EU4ASEP ծրագիրը նաև իրականացրել է մի շարք նախագծեր՝ ապահովելով թիրախային համայնքների, քաղաքապետարանների աշխատակազմի մասնագիտական կարողությունների զարգացման և բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման համար»:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct