Ստրասբուրգում տեղի է ունեցել ԵԽ Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը

Ստրասբուրգում տեղի է ունեցել ԵԽ Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը

11.02.2023

Փետրվարի 9-ին Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել է ԵԽ Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը:

Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը բացել է հանձնաժողովի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմը։ Նիստի մեկնարկին Կոնգրեսի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Թուրքիայում փետրվարի 6-7-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակը։

Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ընթացքում ԵԽ Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի 5-րդ փոխնախագահ ընտրվեց Վլադիմիր Պրեբիլիչը (Սլովենիա)։

Հանձաժողովն ընդունեց Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Ռումինիայում զեկույցի նախագիծը։ Զեկուցողնեը ներկայացրել են այս երկրում տեղական ինքնակառավարման ոլորտում վերջին զարգացումները և վերլուծել են Խարտիայի կիրառումը։ Նաև ներկայացվել են Բոսնիայում և Հերցեգովինայում, Սլովենիայում 2022-ին կայացած ընտրությունների մասին զեկույցներ։

Հանձնաժողովի անդամները համաձայնել են ընդունել Բեռլինի շրջանային խորհուրդների կրկնակի ընտրությունների դիտարկման վերաբերյալ զեկույցի նախագիծը։

Հանձնաժողովի նիստի ընթացքում  Ուկրաինայի ազգային պատվիրակության ղեկավար Լիլիյա Պաշշինան ներկայացրել է պատերազմի ժամանակ Ուկրաինայի քաղաքներում և շրջաններում տիրող իրավիճակը։ Մոնիտորինգի հանձնաժողովն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել Ուկրաինային:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար

20:34

18 11 2024

Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024
Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024

21:19

02 07 2024

Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...

Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում
Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում

10:18

27 06 2024

Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...