Ամրապնդեք միգրանտներին տրամադրվող իրավական աջակցությունը. ավելի շատ աշխատեք ոչ ԵՄ քաղաքների հետ
16.02.2017
Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում անչափահասներին տրամադրվող կայուն իրավական աջակցությունը և տեղական իշխանությունների հետ ավելի մեծ համագործակցությունն ընկած են ապաստանի և միգրացիայի վերաբերյալ առաջարկությունների առանցքում:
Ապաստանների համակարգի բարեփոխման վերաբերյալ փաստաթղթի հեղինակ Վինչենցո Բիանկոն՝ Սիցիլիայում Կատանիայի քաղաքապետը, ասել է. «ԵՄ-ին հրատապ անհրաժեշտ է ներդաշնակեցված համակարգ: CoR-ը, այդ թվում նաև ես, խիստ մտահոգված ենք, քանի որ առաջարկված որոշ կանոններ կսահմանափակեն միգրանտների իրավունքները և շատ քիչ կօգնեն քաղաքներին ու ռեգիոններին՝ միգրանտներին կամ մեր երկրներ ժամանող մարդկանց ընդունման հարցում: Սա մասամբ պայմանավորված է նրանով, որ ԵՄ-ը դեռևս այն պատրանքն ունի, որ ինքը զբաղվում է անհատական, այլ ոչ թե ընդհանուր արտակարգ իրավիճակով: Մեզ անհրաժեշտ է հստակ, պարզ ու արագ համակարգ: Այն պետք է արդար լինի բոլորի համար և չպետք է վիճարկի միգրանտների իրավունքներն ու արժանապատվությունը»:
Սա պրն. Բիանկոյի երկրորդ զեկույցն է՝ ԵՄ ապաստանի կանոնների բարեփոխումների վերաբերյալ: Նրա նախորդ զեկույցը, որը CoR-ը հաստատել էր 2016թ. դեկտեմբերին, առաջարկում էր փոփոխություններ իրականացնել ԵՄ ապաստանների համակարգում՝ այն փախստականների և ԵՄ բոլոր երկրների համար ավելի արդար ու արդյունավետ դարձնելու նպատակով, այդ թվում նաև այն երկրների համար, որոնք նախընտրում են սահմանված տուգանքներ վճարել՝ վերաբնակեցված ապաստան փնտրողներին ընդունելու փոխարեն:
Այս զեկույցները վերջիններն են այն հանձնարարականների շարքում, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում կազմվել են CoR-ի կողմից՝ միգրացիայի արդյունքում առաջացած մարտահրավերներին և հնարավորություններին արձագանքելու նպատակով:
Աղբյուրը՝ http://cor.europa.eu/pl/news/Pages/Strengthen-legal-support-for-migrants-work-more-with-non-EU-cities.aspx
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct