Գաթայի փառատոնը՝ սեպտեմբերի 21-ին, Արենի գինու փառատոնը՝ հոկտեմբերին 5-ին. հանդիպում Հայաստանի համայնքների միությունում
29.08.2019
Օգոստոսի 29-ին Հայաստանի համայնքների միությունում տեղի ունեցավ ամփոփոիչ ժողով, որի ընթացքում քննարկվեցին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում անցկացվելիք Գաթայի և Արենի համայնքում ավանդաբար անցկացվող Արենի գինու փառատոնի հետ կապված կազմակերպական հարցեր:
Հանդիպմանը ներկա էին Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Արենի փառատոն-հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, նախագծի համակարգող Անի Մավյանը, Խաչիկ համայնքնի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, Արենի համայնքի աշխատակազմի քարտուղար Գևորգ Սիմոնյանը, Արենի համայնքի տուրիզմի զարգացման պատաասխանատու Նորայր Գասպարյանը և Արենի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Ռուբեն Գասպարյանը:
«Արենի փառատոն» հիմնադրամն արդեն 11-րդ տարին է, ինչ Հայաստանի համայնքներում կազմակերպում է տարաբնույթ փառատոններ, որոնք առաջին հերթին ուղղված են տվյալ համայնքի զարգացմանը, բնակչության զբաղվածության ապահովմանը: Այս համատեքստում առանձնակի կարևորություն ունի Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղում անցկացվող Գաթայի փառատոնը: Փառատոնը Խաչիկ գյուղի համար այսօր դարձել է կենսական կարևորություն ունեցող տոն՝ նպաստելով գյուղի ճանաչելության բարձրացմանը, բնակչի եկամուտների ապահովանը, կենսամակարդակի բարձրացմանը: Այս տարի փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21-ին:
Փառատոնի ընթացքում ցուցահանդես-վաճառքով տեղի և հարակից շրջանների ներկայացուցիչները, հանդես գալով առանձին տաղավարներում, ներկայացնում են իրենց բերքն ու բարիքը, Վայոց ձորի մարզին հատուկ ավանդական ուտեստները, քաղցրավենիքը, ամենահամեղ հորած պանիրն ու բազմաթիվ այլ կերակրատեսակներ:
Փառատոնի ընթացքում կտրվում է աշխարհի ամենամեծ գաթան (որը տարեցտարի մեծանում է) և 2017-ին գրանցվել է Դյուցազնի ռեկորդների գրքում:
Փառատոնի շրջանակներում հյուրերի համար անցկացվում են գաթա և արիշտա պատրաստելու վարպետաց դասեր: Այս տարի Արեգի գինու փառատոնն արդեն 11-րդ անգամ կանցկացվի հոկտեմբերի 5-ին Վայոց ձորի Արենի գյուղում:
Միջոցառման նպատակն է զարգացնել գինու զբոսաշրջությունը, ապահովել Հայաստանի ճանաչելիությունը որպես գինու օրրան, ինչպես նաև խթանել համայնքներում խաղողագործութունը և բնակչության կենսամակարդակի բարձրացումը:
Փառատոնի շրջանակներում գյուղի ամբողջ երկանյքով տեղի և հարակից շրջանների բնակիչները կներկայացնեն իրենց գինիները, ազգային կերակրատեսակները, հուշանվերները: Հատուկ ձևավորված առանձնացված տարածքում արտադրական գինեգործները ներկայացնում են շուրջ 100 տեսակի գինիներ, ռեստորաններ, առաջարկում են հայկական և միջազգային խոհանոցի լավագույն ուտեստները, պանրագործների տաղավարներում ներկայացվում է պանիրների լայն տեսականի և այլն:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct