Վանաձորում տեղի է ունեցել ԿԿԿ ԴԱՇԻՆՔ ծրագրի փորձագետների առաջին աշխատանքային հանդիպումը
04.11.2021
Նոյեմբերի 4-ին Վանաձորի, Գյումրու և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանների համագործակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ), ABC.GoV: Alliance for Better City Governance) ծրագրի վանաձորյան գրասենյակում տեղի է ունեցել ծրագրի փորձագետների հետ առաջին աշխատանքային հանդիպումը:
Հանդիպումը վարել է ԿԿԿ ԴԱՇԻՆՔ ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին: Նատալյա Լափաուրին ողջունել է նիստի մասնակիցներին՝ նշելով, որ իրենց հաջողվել է մեկ թիմում հավաքել ոլորտների առաջատար մասնագետների՝ հատուկ շեշտադրելով ներքին համագործակցության կարևորությունը։
Փորձագիտական քննարկումների արդյունքում նախանշվել են ծրագրի իրականացման հիմնական ուղղությունները, մեթոդաբանությունը, աշխատանքային խմբերի ձևավորման ժամկետները: Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի ոլորտային հիմնախնդիրներ, մարտահրավերները, ինչպիսիք են աղբահանությունը, տրանսպորտը, քաղաքաշինությունը, իրավական և հանրային իրազեկման խնդիրները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերի 12-ին կրկին՝ ավելի ընդլայնված կազմով հանդիպել երկու համայնքների՝ Գյումրիի և Վանաձորի աշխատակազմերի ներկայացուցիչների հետ միասին:
ԿԿԿ Դաշինք ծրագրի մասին
Ծրագրի նպատակն է նպաստել Վանաձոր և Գյումրի համայնքների տնտեսության արդյունավետ կառավարմանը՝ այդ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավման միջոցով:
Ծրագիրն ունի հետևյալ բաղադրիչները․
Բաղադրիչ 1։ Բարելավել Վանաձոր և Գյումրի համայնքների կայուն համակառավարումը՝ քաղաքաշինական ոլորտին և համայնքային ծառայություններին առնչվող փաստաթղթերի մշակման կամ լրամշակման, դրանք ազգային և ԵՄ չափորոշիչներին համահունչ դարձնելու միջոցով:
Այս բաղադրիչի շրջանակում կներդրվի աշխարհագրական տեղեկատվական համակարգ (GIS) Վանաձոր և Գյումրի համայնքներում քաղաքաշինական պլանավորումը բարելավելու նպատակով։
Բաղադրիչ 2։ Աջակցություն Վանաձոր և Գյումրի քաղաքներին ավելի մաքուր շրջակա միջավայր ստեղծելու և բարելավված քաղաքային կառավարում ապահովելու գործում՝ ներդնելով «կանաչ» հանրային տրանսպորտի կիրառման և պլաստիկ թափոնների վերամշակման մշակույթ, համադրելով դրանք այդ նպատակներին ուղղված հանրային «կանաչ» նախաձեռնությունների հետ։
Այս բաղադրիչի շրջանակում մասնավորապես 2022-2023թթ. ձեռք են բերվելու.
• 5-ական ավտոբուսներ էլեկտրական լիցքավորմամբ՝ Վանաձոր, Գյումրի համայնքների համար
• Տոմսա-վավերացման էլեկտրոնային համակարգեր և լիցքավորման կայաններ
• Նոր տեխնոլոգիաներով պլաստիկ աղբի վերամշակման 2 հոսքագիծ
• Ընդհանուր աղբի և աղբի տեսակավորման աղբամաններ
• Մամլիչներ
• Ավլող մեքենաներ
Իրականացվելու է բնակչության և շահակիր բոլոր կողմերի վարքագծի փոփոխությանն ուղղված լայնածավալ իրազեկման, կրթական և տեղեկատվական արշավներ, համայնքային 8 «կանաչ» նախաձեռնություններ՝ ուղղված հանրային տարածքների բարելավմանը՝ «տարածքակազմակերպման» մասնակցային մեթոդի կրառմամբ և ջերմոցային գազերի ու ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու նպատակով։
Բաղադրիչ 3։ Վանաձորի և Գյումրու համայնքապետարանների աշխատակազմերի կարողությունների բարելավում քաղաքային կայուն կառավարման, «կանաչ» տրանսպորտային համակարգի և աղբի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների կիրառման գործում՝ Լեհաստանի Պիլա համայնքի հետ փորձի փոխանակման, մասնագիտական դասընթացների և եվրպական առաջատար փորձին ծանոթանալու միջոցով։
Փորձի փոխանակումն ու վերապատրաստումները ներառելու են.
· Աշխարհագրական տեղեկատվական համակարգը (GIS)
· Էլեկտրական լիցքավորմամբ հանրային տրանսպորտի կառավարումը
· Տվյալ ոլորտներում իրավական և քաղաքականության փաստաթղթերի մշակումը
· Աղբահանության կառավարման պլանավորումը
· Աղբի վերամշակման արտադրամասի շահագործումը և կառավարումը։
Փորձի փոխանակման մաս է կազմում «Քաղաքը՝ քաղաքին․ համատեղ ջանքեր՝ ուղղված քաղաքային կայուն համակառավարմանը» թեմայով տարածաշրջանային համաժողովի կազմակերպումը։
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct