Աշխատանքային հանդիպում Ստեփանավանի համայնքապետարանում՝ համայնքի կայուն էներգետիկ զարգացման և ԿԷԶԿՊԳԾ մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքագրման հարցերով
21.06.2023
Հունիսի 20-ին Ստեփանավանի համայնքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում նվիրված ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում համայնքի Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի (ԿԷԶԿՊԳԾ) մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքագրման գործընթացի քննարկմանը:
Հանդիպմանը մասնակցել են Ստեփանավանի համայնքապետարանի էներգետիկ կառավարիչ՝ Արման Սուքիասյանը, համայնքի ղեկավարի խորհրդական՝ Լուսինե Հովհաննիսյանը, համայնքի ղեկավարի օգնական Արսեն Հարությունյանը և ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրի փորձագետ Հայաստանում Արտեմ Խարազյանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են թիրախային սեկտորներում (համայնքային շենքեր և կառույցներ, բնակելի Հատված, տրանսպորտ, երրորդային Հատված և այլն) էներգասպառման մասին ելակետային տվյալների հավաքագրման հարցաշարը:
Հարցաշարը մշակվել է ծրագրի շրջանակներում՝ նպատակ ունենալով դյուրացնել և համակարգել ելակետային տվյալների հավաքագրման և հետագա վերլուծության գործընթացը և, հետևաբար, արագացնել համայնքների կողմից ջերմոցային գազերի արտանետումների ելակետային կադաստրի հաշվառման գործընթացը:
Պատշաճ հաշվարկված կադաստրը, իր հերթին, թույլ կտա համայնքներին նույնականացնել ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանն ուղղված ԵԱ և ՎԷ հիմնական միջոցառումները, որոնց իրականացումը՝ մինչը 2030թ., թույլ կտա համայնքներին կատարել իրենց հանձնառությունները Դաշնագրի շրջանակներում:
Աշխատանքային հանդիպման ավարտից հետո ԿԷԶԿՊԳԾ-ի մշակման խմբի մասնակիցներին ընդունել է համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը՝ տվյալների հավաքագրման և գործողությունների ծրագրի մշակման գործընթացից տեղեկանալու և անհրաժեշտ աջակցության տրամադրման նպատակով:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է ներկայացնել և աջակցել ԵՄ-ի այս կլիմայական և էներգետիկ նախաձեռնությունը Արևելյան գործընկերության երկրներում: Ծրագիրն աջակցում է տեղական իշխանություններին կայուն էներգետիկ քաղաքականության իրականացման, էներգետիկ անվտանգության ապահովման և կլիմայի փոփոխության մեղման և հարմարվողականության գործում: Ծրագրի ազգային համակարգողն է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ծրագրի աջակիցն ու տեղական գործընկերն է Հայաստանի համայնքների միությունը։
Ստեփանավան համայնքը միացել է Քաղաքապետերի դաշնագրին 2022թ.-ի հունիսի 16-ին և ստանձնել է կամավոր հանձնառություն նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները առնվազն 30%-ով՝ մինչև 2030թ., ինչպես նաև ներկայացնել համայնքի հարմարվողականության ծրագիրը:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct