Համայնքների ներկայացուցիչների համար անցկացվել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք III» ծրագրի մասին տեղեկատվական հանդիպում
21.01.2022
Հունվարի 21-ին Երևանում տեղի է ունեցել «Քաղաքապետերի Դաշնագիր՝ Արևելք. ձեռքբերումներ և հետագա առաջնահերթություններ» խորագրով տեղեկատվական հանդիպում:
Տեղեկատվական հանդիպումն իրականացվել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի գործընկեր Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ:
Հանդիպմանը մասնակցել են ինչպես Դաշնագրի անդամ համայնքների, այնպես էլ ՀՀ այլ համայնքների ներկայացուցիչներ՝ համայնքի ղեկավարներ, տեղակալներ, համայնքների աշխատակազմերի ներկայացուցիչներ:
Տեղեկացնենք՝ Հայաստանի համայնքների միությունը «Էներջի սիթիզ» կազմակերպության կողմից առաջնորդվող գործընկերների կոնսորցիումի շրջանակներում շահել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք III» մրցույթը: Հայաստանի համայնքների միությունը «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության գործընկեր կազմակերպությունն է և տարիներ շարունակ պատասխանատվություն է կրել Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի իրականացման համար:
Ծրագրի նախորդ փուլերն արդեն իսկ հնարավորություն են ընձեռել զգալի առաջընթաց գրանցել Հայաստանի մի շարք համայնքներում՝ կայուն կլիմայական զարգացման, վերականգնվող և կանաչ էներգիայի ներդրման բնագավառներում։
Կարևորելով ծրագրի նոր փուլի մեկնարկից առաջ ծրագրի նախորդ փուլերի արդյունքների ամփոփումը, ինչպես նաև «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք III» ծրագրի պահանջների և համայնքների պարտավորությունների, ապագա գործողությունների մասին Միության անդամ-համայնքների իրազեկումը, Միությունը նախաձեռնել է տեղեկատվական այս հանդիպումը:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը կարևորել է նման տեղեկատվական հանդիպման անցկացումը՝ հատկապես համայնքների միավորման և ընտրությունների գործընթացների համատեքստում: Նա նշել է. «Համայնքներից շատերը նոր խոշորացված են, գտնվում են տրանսֆորմացիայի փուլում թե′ վարչական առումով, թե′ ծրագրերի, բյուջեների պլանավորման առումով: Շատ կարևոր է, որ տրանսֆորմացիայի ընթացքում պլանավորումը տեղի ունենա ճիշտ նպատակով, և մեր նոր գործընկերները, որոնք նոր են ներգրավվել համայնքային կյանքում, տեղյակ լինեն այս ոլորտի նպատակադրումներին»:
Էմին Երիցյանը փաստել է՝ Քաղաքապետերի դաշնագիրը համայնքների համար ծրագրային բյուջետավորման շրջանակներում աշխատանքի լավագույն օրինականերից է: Այս նախաձեռնության օրինակով ԵՄ-ն նախաձեռնել է երկրորդ նման նախագիծը՝ «Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման»: Էմին Երիցյանը վստահեցրել է՝ Քաղաքապետերի դաշնագիրը հաջողված նախաձեռնությունը օրինակելի է և′ գլոբալ մասշտաբով, և′ ՀՀ-ի համար:
Ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը ներկայացրել է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագրի հանուն Կլիմայի եւ էներգիայի» նախաձեռնության հիմնական նպատակները եւ անդամակցող համայնքների հանձնառություններն ու պարտականությունները, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արեւելք II» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում 2016-2021թթ. ընթացքում իրականացված գործողությունների եւ արդյունքների մասին ակնարկ: Նա ներկայացրել է, թե Դաշնագիրն ինչ խնդրի ներքո է ձևավորվել. «Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը տնտեսության տարբեր ոլորտների վրա աճում է, և այս խնդիրը կա ու ճանաչված է կարևորագույններից մեկը: Հենց սա է այն համատեքստը, թե ինչու է նախաձեռնությունը ստեղծվել»:
Արտեմ Խարազյանը նաև անդրադարձել է, թե առաջիկայում ինչ գործողություններ են իրականացվելու: Տեղեկատվական հանդիպման ընթացքում ամփոփվել են Քաղաքապետերի դաշնագրի ակումբի երկրորդ հանդիպման արդյունքները և պլանավորվել հետագա անելիքները:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք III» ծրագրի գործողությունները խրախուսելու և ամրապնդելու են Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները, որոնք անհրաժեշտ են կայուն կլիմայական և էներգետիկ զարգացման տեղական քաղաքականության իրականացման համար: Հայաստանի համայնքների միությունը, լինելով «Էներջի սիթիզ» կազմակերպության կողմից առաջնորդվող կոնսորցիումի անդամ, Ծրագրի գործընկեր, կարևոր դեր կունենա «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանում իրականացվող ծրագրի երրորդ փուլի իրականացման գործում:
Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությանը միացել են 28 համայնքներ՝ ստանձնելով կամավոր հանձնառություն նվազեցնել համայնքի տարածքում ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2020 թ. առնվազն 20%-ով՝ համայնքի կողմից ընտրված ելակետային տարվա արտանետումների համեմատ: Համայնքների ավագանիները հաստատել են Դաշնագրի շրջանակներում մշակված՝ ձեր համայնքների Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը (ԿԷԶԳԾ):
Համայնքներից 17-ն արդեն միացել են Դաշնագրի նոր` ավելի հավակնոտ նպատակներ թիրախավորող փուլին` «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը:
Նոր Դաշնագրին միացող համայնքները հանձնառություն են ստանձնում նվազեցնել արտանետումները 30%-ով մինչև 2030թ., ինչպես նաև ապահովել իրենց տարածքների կլիմայական դիմակայունությունը՝ մշակելով և մինչև 2030թ. իրականացնելով կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության միջոցառումներ: Առաջարկվող գործողություններն ամփոփվում են Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրում (ԿԷԶԿՊԳԾ):
Նոր դաշնագրին միացած համայնքները հնարավորություն են ստանում օգտվել ԵՄ կողմից նոր Դաշնագրին անդամակցող համայնքների համար նախատեսված տեղեկատվական, փորձագիտական, ֆինանսական և այլ տեսակի աջակցությունից, որը տրամադրվում է տարբեր ծրագրերի, նախաձեռնությունների և ֆինանսական գործիքների միջոցով:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct