ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ՝ Ֆրանսիայի Մեց քաղաքում
10.02.2020
Փետրվարի 11-ին Ֆրանսիայի Մեց քաղաքում կանցկացվի Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը: Ողջույնի խոսքով հանդես կգան Մեց քաղաքի քաղաքապետ Դոմինիկ Գրոսը և Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Ժան Պիեռ Լյուվիլը:
Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում մի շարք զեկույցների շարքում քննարկման է դրված նաև Հայաստանում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառման վերաբերյալ մշտադիտարկման զեկույց: Այսպիսի զեկույց Մոնիտորինգի հանձնաժողովի քննարկմանն է դրված նաև Թուրքիայի վերաբերյալ:
Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում կքննարկվի նաև Լատվիայում տարածքային բարեփոխումների մասին փաստահավաք զեկույցը:
Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված է նաև Մոլդովայում 2019 թվականի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտորդական առաքելությունների մասին զեկույցը:
Մոնիտորինգի հանձնաժողովի անդամները նաև կուսումնասիրեն Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի բացատրական զեկույցը:
Մոնիտորինգի հանձնաժողովն այս զեկույցների հետ կապված կմշակի առաջարկներ և բանաձևեր, որոնք քննարկման կդրվեն ԵԽ Կոնգրեսի գարնանային նստաշրջանին, որը կանցկացվի մարտի 17-19-ը Ստրասբուրգում:
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct