Ֆրանսիայի պետական մարմինների, ռեգիոնների, դերարտամենտների, մետրոպոլիաների ու համայնքների ներկայացուցիչների հետ քննարկվեցին հայկական համայնքներին աջակցության հարցեր

Ֆրանսիայի պետական մարմինների, ռեգիոնների, դերարտամենտների, մետրոպոլիաների ու համայնքների ներկայացուցիչների հետ քննարկվեցին հայկական համայնքներին աջակցության հարցեր

26.11.2020

Նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ «Ֆրանսիայի միավորված քաղաքներ» կազմակերպության, Հայաստանի համայնքների միության աշխատակազմի, Ֆրանսիայի պետական մարմինների, ռեգիոնների, դերարտամենտների, մետրոպոլիաների ու համայնքների ներկայացուցիչների հանդիպումը։

Առցանց ձևաչափով անցկացվող այս քննարկմանը ֆրանսիացի գործընկերներին ներկայացվեց Հայաստանում տիրող հումանիտար, քաղաքական և առողջապահական վիճակը, COVID-19 համավարակի և պատերազմի հետևանքները:

Հանդիպման նպատակն է պարզել, թե ինչ հրատապ աջակցություն է անհրաժեշտ հայկական համայնքներին հաղթահարելու համավարակի և պատերազմի հետևանքները:

Օ-դը-Սեն դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Շաղդոն Լորենը կարևորեց իրավիճակի գնահատումը, տեղական իշխանություների և տեղական համայնքների հարաբերությունները, դերակատարությունը, ինչպես նաև կարևորեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովների անցկացումը:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի գործընկերներին Հայաստանի կողքին լինելու, համերաշխության համար և անգնահատելի համարեց հատկապես այս օրերին ֆրանսիական կողմի աջակցությունը: Նա հույս հայտնեց, որ ապագայում շատ ավելի կզարգանա հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը՝ որպես լոկոմոտիվ հայ ֆրանսիական համագործակցության: Էմին Երիցյանը ներկայացրեց սոցիալական, քաղաքական, տնտեսական իրավիճակը Հայաստանում և Արցախում, համավարակի և պատերազմի պատճառով առաջացած նոր մարտահրավերները: Նա ընդգծեց տեղական իշխանությունների մեծ պատասխանատվությունն ու ծանրաբեռնվածությունը, փաստեց՝ այնպիսի համայնքներ, որոնք Ֆրանսիայի հետ գործընկեր են, այսօր դարձել են սահմանակից համայնքներ, ինչը լրիվ նոր մարտահրավեր է տեղական իշխանությունների համար՝ հաշվի առնելով այն, որ  երբ սահմանից այն կողմ՝ ադրբեջանական տարածքում գտնվում են վարձկաններ, երաշխիք չկա, որ հայկական համայնքների տարածքներն առանձին հարձակումների չեն ենթարկվի:

Եվրոպայի հարցերով նախարար Ժան Իվ Հազումեն փաստեց՝ Ֆրանսիայի կառավարության կողմից մշակվել է Հայաստանին աջակցության մի համակարգ, որում ներգրավված են կառավարական մարմինները, տեղական իշխանությունները, հասարակական կազմակերպությունները, առողջապահական համակարգի ներկայացուցիչներ: Նա վստահեցրեց՝ աջակցության հիմնական ուղղություններից է օգնություն հասցնելը Հայաստան, աջակցությունը տարբեր կազմակերպությունների կողմից և տեղական իշխանություններին տրամադրվող աջակցությունը:

Ֆրանսիայի միավորված քաղաքներ կազմակերպության գործադիր տնօրեն Ժենեվև Սևրինը կարևորեց ապակենտրոնացված համագործակցությունը հատկապես Հայաստանի համայնքների լիազորությունների հզորացմանն ուղղված օպերատիվ աշխատանքների հարցով, որպեսզի նրանք կարողանան հանրային ծառայություններ մատուցել տարհանված բնակչությանը, փախստականներին: Նաև կարևորեց համայնքներին փորձագիտական աջակցություն տրամադրելու, տեխնիկական անձնակազմի վերապատրաստման հարցերը:  Ժենեվև Սևրինը կարևորեց նաև այն հարցը, թե ինչպես կկարողանան ֆրանսիական համայնքները անդրսահմանային կամ սահմաններին մոտ համայնքների համար իրականացնել աջակցության ծրագրեր:

Հանդիպման մասնակիցները հատկապես կարևորեցին կարիքների ամենօրյա ռեժիմով տեղական իշխանությունների հետ ճշգրտումը, գնահատումը, որպեսզի ֆրանսիական համայնքների աջակցությունը լինի նպատակային: Քննարկվեց նաև համայնքների մոբիլիզացիայի հարցը: Նշենք, որ այս ձևաչափով հանդիպումները կլինեն շարունակական՝ կոնկրետ համայնքների ներկայացուցիչների և կոնկրետ թեմաների շրջանակներում:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար

20:34

18 11 2024

Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024
Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024

21:19

02 07 2024

Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...

Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում
Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում

10:18

27 06 2024

Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...