ԵԽ Կոնգրեսի Բյուրոյի նիստ Ստրասբուրգում
18.10.2017
Սույն թվականի հոկտեմբերի 17-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի Բյուրոյի նիստ: Նիստը տեղի ունեցավ Կոնգրեսի 33-րդ նստաշրջանի նախօրեին և հաստատեց նստաշրջանի օրակարգը:
Մասնավորապես, որոշում կայացվեց անցկացնել Կատալոնիայի (Իսպանիա) վերաբերյալ ընթացիկ հարցերի քննարկում, որը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին՝ կեսօրին: Ուշադրություն հրավիրվեց նաև նույն օրը Դորին Քիրտոակայի վիճակի վերաբերյալ քննարկման վրա: Վերջինս Կոնգրեսի փոխնախագահը և Քիշնևի քաղաքապետն է: Նա 2017թ. մայիսի 26-ից ի վեր տնային կալանքի մեջ է, ինչպես նաև հեռացվել է քաղաքապետի իր պաշտոնից: Բացի այդ, Կոնգրեսի նախագահ տկն. Գուդրուն Մուսլեր-Թորնսթրոմը ներկայացրեց նոյեմբերի 21-22-ին Ուկրաինա կայանալիք բարձր մակարդակի այցի հիմնական կետերը, մասնավորապես, Կոնգրեսի ճանապարհային քարտեզի իրականացման վերաբերյալ կլոր սեղանը, որը կազմվել էր ուկրաինական իշխանությունների հետ հետմոնիթորինգային երկխոսության համատեքստում: Բյուրոն քննարկեց նաև Կոնգրեսի իրականացրած համագործակցային գործունեությունը ԵԽ անդամ և ոչ անդամ երկրներում: Նստաշրջանի օրակարգի մյուս հարցերը որպես տեղեկատվական նյութեր ներառում են Մակեդոնիայում, Վրաստանում, Նիդեռլանդներում և Թունիսում անցկացված տեղական ու ռեգիոնալ ընտրությունները: Վերջում Բյուրոն հաստատեց Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի մասով Անկախ փորձագետների խմբի կանոնադրությունը:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct