Տավուշի մարզի համայնքային և միջհամայնքային ծրագրերի ներկայացում
25.05.2021
Մայիսի 27-ին՝ ժամը 11:00-ին տեղի կունենա «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում իրականացված ենթադրամաշնորհային ծրագրերի ներկայացմանը նվիրված մարզային առցանց հանդիպում: Առցանց հանդիպմանը կարող են մասնակցել ՀՀ բոլոր խոշորացված համայնքների ներկայացուցիչները:
«Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրն իրականացվում է «Համայնքների ֆինանսիստների միավորումը» (ՀՖՄ) «Հայաստանի համայնքների միության» (ՀՀՄ) և «Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիացիայի» (ԱԼԴԱ) հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը:
Ծրագրի նպատակն է ընդլայնել խոշորացված համայնքների կարողությունները մարդակենտրոն և կայուն տեղական զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման հարցում: Այն նաև միտված է վեր հանել համայնքների ոչ բավարար կարողությունների խնդիրը՝ տեղական զարգացումը կայուն, մասնակցային և հաշվետու ձևով խթանելու, կառավարության բարեփոխումներին աջակցելու և դրանց հետ կապված տարբեր մարտահրավերներ բարձրաձայնելու համար։
Այս նպատակներին հասնելու համար ծրագիրը ենթադրամաշնորհներ է տրամադրել 37 համայնքների։ Մրցույթը թիրախավորել է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի խոշորացված համայնքները։
Համայնքային տուրիզմի զարգացման ոլորտում ֆինանսավորվել են 7 միջհամայնքային համագործակցության ծրագրեր:
ՄԱՅԻՍԻ 27-ին կայանալիք մարզային առցանց հանդիպմանը մասնակցել ցանկացող խոշորացված համայնքների ներկայացուցիչները պետք է լրացնեն առցանց հայտ հետևյալ հղմամբ https://docs.google.com/forms/d/17nt3QkurPlQjkMWMkcED9Q61ZGD0tZuc-jv2xljJHbA/viewform?edit_requested=true
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայտ լրացնելը դեռ չի հավաստում Ձեր մասնակցությունը։ Ձեր հայտերի հիման վրա կուղարկվի գրավոր հրավեր, որը կներառի նաև մասնակցության վերաբերյալ այլ մանրամասներ։
Քննարկմանը միանալու Zoom հարթակի հղումը մասնակիցները կստանան գրանցումից հետո։
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct