Տեղական ժողովրդավարությունը Սլովենիայում
07.11.2018
Կոնգրեսի 35-րդ նշստարջանի ընթացքում քննարկման և հաստատման ներկայացվեց զեկույց՝ Սլովենիայում տեղական ժողովրդավարության մասին:
Ըստ զեկույցի՝ Սլովենիայում իրավիճակը ընդհանուր համապատախանում է Խարտիայի դրույթներին: Դրական է գնահատվում նաև հանրային մասնակցության տարբեր գործիքների առկայությունը տեղական որոշումների կայացման գործընթացներին, ներառյալ հանրաքվեն: Զեկուցողները որպես բացասական կողմ նշում են կոնսենսուսի բացակայությունը կենտրոնական և տեղական իշխանությունների միջև՝ կապված համայնքային ֆինանսավորման սկզբունքների հետ, ինչը հանգեցնում է տեղական իշխանությունների կախվածությանը կենտրոնական իշխանություններից:
Զեկուցողները Սլովենիայի կառավարությանը կոչ են անում ավելացնել տեղական ֆիսկալ ինքնավարությունը՝ տեղական իշխանությունների և դրանց ասոցիացիաների հետ խորհրդակցությունների հիման վրա:
Երկրում տեղական որոշումների կայացմանը ուղղակի հանրային մասնակցության շատ գործիքներ կան, չնայած որ բնակչությունը նախընտրում է հաղորդակցության ամենադասական ձևը, այն է՝ անձնամբ խոսել համայնքի ներկայացուցչի հետ:
Զեկուցողները կարծում են, որ կառավարության և տեղական իշխանությունների միջև ինստիտուցիոնալ երկխոսությունը՝ ֆինանսական հարցերի քննարկման համար, խորհրդակցությունների լավ հարթակ է:
Չնայած որ ռեգիոնալիզացիան Սահմանադրության մեջ ընդլայնված է, սակայն, ըստ զեկուցողների, ռեգիոնների պրակտիկ ստեղծումը այժմ քաղաքական առաջնահերթություն չի հանդիսանում: Սլովենիայի իշխանություններին խորհուրդ է տրվում շարունակել քննարկումները՝ ռեգիոնների թվի, դերի և գործառույթների մասով կոմպրոմիսի հասնելու համար
Աղբյուրը՝https://www.coe.int/en/web/congress/35th-session/-/asset_publisher/3NSKy3vE0S7g/content/local-democracy-in-slovenia?inheritRedirect=false&redirect=https%3A%2F%2Fwww.coe.int%2Fen%2Fweb%2Fcongress%2F35th-session%3Fp_p_id%3D101_INSTANCE_3NSKy3vE0S7g%26p_p_lifecycle%3D0%26p_p_state%3Dnormal%26p_p_mode%3Dview%26p_p_col_id%3Dcolumn-1%26p_p_col_count%3D1
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct