ՏԻՄ-երն իրենք էլ հրատապ տեղեկատվության, միջոցների և ռեսուրսների կարիք ունեն, որպեսզի կարողանան դիմակայել COVID-19 համավարակի ճգնաժամին. ԵԽ Կոնգրես
17.04.2020
Եվրոպային խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) ստեղծել է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ներկայացուցիների համար տեղեկատվական հանգույց, որտեղ ներկայացված է արագ արձագանքման վերաբերյալ անհրաժեշտ գործիքակազմ:
Կոնգրեսը փաստում է, որ COVID-19 համավարակի տարածման դեմ պայքարում համայնքներն առաջին գծում են, նրանք իրավիճակին օպերատիվ արձագանքողի դերում եմ: Ուստի, քանի որ համայնքների, համայնքային շատ ցանցեր, ասոցիացիաներ այս օրերին ցուցաբերում են COVID-19 իրավիճակին կոնկրետ արձագանք, Կոնգրեսի քարտուղարությունը որոշում է կայացրել հիմնել այս գիտելիքների հանգույցը, որը պարբերաբար կթարմացվի: Որպես ԵԽ 47 անդամ պետությունների տեղական և տարածքային ընտրված ներկայացուցիչների քաղաքական վեհաժողով՝ Կոնգրեսն ունի հնարավորություն միավորելու և ներկայացնելու հաջողված փորձը, որպեսզի առաջարկի լուծումներ, թե ինչ արագ արձագանքման գործողություններ կարող են իրականացվել տեղերում՝ բոլոր եվրոպական համայնքներում: Կոնգրեսը հայտարարում է, որ ավելի քան երբևէ համավարակի տարածման պայմաններում պետք է միավորել ուժերը՝ օգնելու համար տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք իրենց լիազորոթյուններից ելնելով՝ ճգնաժամի արձագանման առաջնագծում են:
Նրանք տրամադրում են հրատապ ծառայություններ իրենց բնակիչներին, որոնք չունեն համապատասխան միջոցներ համավարակին դիմակայելու համար: Նրանք իրենց գործողությունները համաձայնեցնում են կենտրոնական կառավարությունների և այլ գործընկերների հետ, որպեսզի նվազեցնեն համավարակի բացասական ազդեցությունը համայնքների վրա:
Արձագանքելով համայնքի բնակիչների հրատապ կարիքներին՝ տեղական և տարածքային իշխանություններն իրենք էլ հրատապ տեղեկատվության, միջոցների և ռեսուրսների կարիք ունեն, որպեսզի կարողանան դիմակայել ճգնաժամին: Համայնքների ասոցիացիաները ողջ աշխարհով մեկ գործունեություն են ծավալում այդ կարիքները հոգալու համար՝ սկսած Գործողությունների պլանների մշակումից մինչև Տարածաշրջանների եվրոպական կոմիտեի հարթակում աշխատանք, փորձի փոխանակում, մասնավոր դեպքերի դիտարկում, վեբինարների կազմակերպում, դրամաշնորհների դիմելու խորհրդատվություն համայնքներին և այլն:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct