ՓՄՁ-ների կյանքը դարձնել ավելի դյուրին
01.03.2017
Տեղական և ռեգիոնալ իշխանությունները ԵՄ-ին կոչ են անում նվազեցնել ՓՄՁ-ների վարչական անհամաչափ բեռը՝ որպես Եվրոպայում աճի և աշխատատեղերի խթանման միջոց:
Փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար խելացի կանոնակարգերի մշակումն այն զեկույցի նպատակն է, որն ընդունվել է Եվրոպայի ռեգիոնների կոմիտեի Տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նիստի ժամանակ: Զեկուցող Քրիստիան Բուչմաննը նշում է, որ ՓՄՁ-ներին ամենից շատ անհրաժեշտ են պարզ, հստակ և կայուն կանոններ:
ՓՄՁ-ները Եվրոպայի տնտեսության ողնաշարն են, որոնք ստեղծում են աշխատատեղեր և Եվրոպայի տնտեսական արտադրության ավելի քան կեսը: ՓՄՁ-ներին հարմար կանոնակարգող միջավայրի ստեղծումը կարևոր նախապայման է բիզնեսի ձևավորման և զարգացման, ու հետևաբար, նորարարության, տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման համար:
Իր զեկույցի նախագծում Բուչմանը համաձայնում է եվրոպական քաղաքականություններում և որոշումների կայացման ողջ գործընթացում «առաջինը մտածել փոքրերի մասին», ինչը նշանակում է՝ օրենսդրական ակտեր նախագծելիս հաշվի առնել դրանց ազդեցությունն ամենափոքր ձեռնարկատիրությունների վրա: Հատուկ առաջնահերթություններ պետք է հատկացվեն ՓՄՁ-ներին պետական գնումների գործընթացին մասնակցելու համար, ինչպես նաև ԱԱՀ-ում և հարկման մեթոդներում, ֆինանսներում և եվրոպական կառուցվածքային և ներդրումային միջոցների աջակցություններում: Պետք է հաշվի առնել նաև ավելի լավ բալանսը՝ ՓՄՁ-ների կարիքների և շուկայի, սպառողի ու բնապահպանության միջև:
«Լավ փորձեր են առկա Եվրոպայի քաղաքներում և ռեգիոններում: Օրինակ՝ Փարիզում ՓՄՁ-ների մուտքը հանրային շուկաներ նշանակալից կերպով ավելացվել է»,-նշել է Քրիստոֆ Բուչմաննը:
Աղբյուրը՝ http://cor.europa.eu/en/news/Pages/make_SMEs_life_easier.aspx
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct