Մանկապարտեզների սաներին բնապահպանական գիտելիքներ փոխանցեցին ԿԿԿ ԴԱՇԻՆՔ ծրագրի շրջանակներում վերապատրաստված դասընթացավարները
31.01.2023
Վանաձորի, Գյումրու և Լեհաստանի Պիլա քաղաքների համայնքապետարանների համագործակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) ծրագրի շրջանակում վերապատրաստված դասընթացավարները պարբերաբար իրենց գիտելիքներ են փոխանցում իրենց սաներին։
Նշենք, որ ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են տասնյակ դասընթացավարներ։
Հունվարի 31-ին Վանաձորի «Անի», «Կարմիր գլխարկ» մանկապարտեզներում կրթօջախների սաների համար կազմակերպվեցին դասընթացներ։ Խաղերի, դիտակտիկ նյութերի միջոցով դասընթացավարները երեխաներին փոխանցեցին գիտելիքներ բնությունը խելամիտ օգտագործելու, բնության պահպանության թեմաներով։
ԴԱՇԻՆՔ հանուն կայուն և կանաչ կառավարման ծրագրի նպատակն է նպաստել Վանաձոր և Գյումրի համայնքների կայուն կառավարմանը՝ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև Լեհաստանի (ԵՄ) Պիլա համայնքի հետ գործընկերային փորձի փոխանակման միջոցով։
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct