Արդեն 7-րդ տարին է Արթիկ համայնքը միանում է ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան․ անցկացվեցին կայուն էներգիայի օրեր
17.06.2024
Հունիսի 1-ից 10-ն Արթիկ համայնքի 16 մանկապարտեզներում անցկացվել են «Կայուն էներգիա» թեմայով զրույցներ, պարապմունքներ, մարզական միջոցառումներ։ Երեխաներն ինքնատիպ կերպով և իրենց պատկերացումներով ներկայացրել են արևից, քամուց, ջրից ստացվող էներգիայի կարևորությունը։ Անդրադարձ է եղել վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործմանը:
Միջոցառունը միավորել է բոլորին առողջ մրցակցային մթնոլորտում, կայացել են հեծանվային մրցաշարեր։
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան (EU Sustainable Energy Week) նվիրված միջոցառումներն անցկացվել են ԵՄ պետություններում և այլ երկրներում 2024 թվականի մարտից-հունիս ընկած ժամանակահատվածում։
Արդեն յոթ տարի է Արթիկ համայնքը միանում է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր` Արևելք» ծրագրի ներքո:
«Քաղաքապետերի դաշնագիր` Արևելք»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է միավորել և աջակցություն տրամադրել Արևելյան գործընկերության երկրների տեղական ինքնակառավարման մարմիններին` կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման սկզբունքների վրա հիմնված քաղաքականության իրականացման նպատակով:
Հունիսի 13-ին Արթիկ համայնքում ամփոփվել են «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024» շրջանակներում կազմակերպված «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական ցուցահանդես-մրցույթի արդյունքները։
Արթիկի Յուրի Գագարինի անվան զբոսայգում անցկացվել է «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական ցուցահանդես-մրցույթը։
Ցուցահանդես-մրցույթին մասնակցել են Արթիկ համայնքի ութ համայնքային կազմակերպությունների նկարչական խմբակների ավելի քան 100 սաներ։ Միջոցառումն ուղեկցվել է Արթիկի մշակութային տների պարի խմբակների ելույթներով ու ֆլեշմոբերով:
Ներկայացված գրեթե 100 նկարներից ժյուրին ընտրել է լավագույն 3 աշխատանքները, 13 մասնակից ճանաչվել են հաղթող մի շարք անվանակարգերում:
Նկարչական մրցույթի հաղթողներն են`
Առաջին տեղ` Հասմիկ Տոնոյան «Հառիճի արվեստի կենտրոն» ՀՈԱԿ,
Երկրորդ տեղ` Մարիաննա Ղարիբջանյան` «Փանիկի արվեստի դպրոց» ՀՈԱԿ,
Երրորդ տեղ` Թամարա Հարությունյան` «Նոր Կյանքի արվեստի դպրոց» ՀՈԱԿ։
Նրանց նկարները կներկայցվեն Հայաստանի համայնքների միություն` ազգային մակարդակով մրցանակաբաշխությանը մասնակցելու համար։
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
22
Nov
26
Oct
25
Oct