«Հայաստանը մշտապես եղել և այժմ էլ ակտիվ է համագործակցության առումով». ԵԽ Կոնգրեսի նորընտիր նախագահ
13.11.2018
Նոյեմբերի 6-8-ը Ստրասբուրգում անցկացվեց Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանը:
Կոնգրեսի 35-րդ նստաշրջանն անցկացվեց Տեղական և տարածքային ընտրված ներկայացուցիչների բարեխղճություն և էթիկական վարքագիծը խորագրով:
Նստաշրջանի առաջին օրը տեղի ունեցավ Կոնգրեսի նախագահի ընտրություն: Նախագահի պաշտոնում ընտրվեց Անդերս Կնապեն:
Կոնգրեսի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին հարցազրույցի ընթացքում` մեզ հետ զրույցում Անդերս Կնապեն խոսեց Կոնգրեսի առաջնահերթությունների, մարտահրավերների, տեղական ժողովրդավարության զարգացման գործիքների և այլ խնդիրների մասին:
-Պարոն Կնապե, ի՞նչ հիմնական առաջնահերթություններ և մարտահրավերներ կան Ձեզ համար որպես ԵԽ Կոնգրեսի նորընտիր նախագահ:
-Կոնգրեսի համար առաջին առաջնահերթությունը մոնիտորինգային առաքելություններն են: Կոնգրեսը միակ կառույցն է, որ կարող է մոնիտորինգ իրականացնել Խարտիային համապատասխան: Դա շատ կարևոր է բոլոր անդամ երկրների տեղական և տարածքային իշխանությունների համար: Մեզ համար կարևոր է նաև կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ այն թունավորում է հասարակությունը և բազում խնդիրներ ստեղծում: Մեզ համար առաջնային խնդիր է նաև այն, որ տեղական իշխանության մի շարք ընտրված ներկայացուցիչներ նշում են, որ իրենց նկատմամբ սպառնալիքներ կան կառավարության, այլ քաղաքացիների, քրեական խմբերի, նաև հասարակության կողմից: Այսօր բավականին կոշտ ձևով է այդ քննադատությունը տեղի ունենում, երբ օգտագործվում է սոցիալական մեդիան ու այլ գործիքներ: Դա արվում է նաև կեղծ լուրերի միջոցով: Ընտրություններին դիտորդական առաքելության իրականացումը ևս մեզ համար առաջնահերթություն է: Մենք պետք է ապագայում ավելի շատ կենտրոնանանք այս խնդիրների վրա: Ներկայումս Կոնգրեսն ունի ֆինանսական խնդիրներ, ուստի պետք է ուշադիր լինենք, որպեսզի այն որակը, որն ունենք, պահպանենք՝ միևնույն ժամանակ նվազեցնելով ծախսերը:
-Հայաստանյան պատվիրակության հետ աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում:
-Կոնգրեսում տարիների ընթացքում մենք աշխատել ենք բազում պատվիրակությունների հետ: Ինքս եղել եմ Հայաստանում՝ Երևանում : Իմ տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում պատրաստակամ են աշխատել: Կոնգրեսում ինչպես մյուս պատվիրակություններից շատերի դեպքում, հայկական պատվիրակությունը ևս իրապես հետաքրքրված են Կոնգրեսում քննարկվող խնդիրներով: Ինչ վերաբերում է հայկական պատվիրակությանը, ընդհանուր առմամբ հայկական պատվիրակությունն առանձնանում է նրանով, որ բավականին հայտնի է գործընկերների շրջանում:
-Ո՞րն է Կոնգրեսի ներդրումը ՀՀ-ի նման երկրներում տեղական ժողովրդավարության զարգացման համար:
-Կոնգրեսի հիմնական սկզբունքներն են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը: Այս սկզբունքների ապահովման համար մեր հիմնական գործիքներից է մոնիտորինգային առաքելությունը, ընտրություններին դիտորդական առաքելությունը, բայց մենք կարող ենք նաև աշխատել տարատեսակ քաղաքական նախագծերի շրջանակներում: Դա նշանակում է, որ Կոնգրեսն աշխատում է տեղական իշխանությունների, ասոցիացիաների, ինչպես նաև կառավարությունների հետ: Փորձում ենք փնտրել ուղիներ բարելավելու տեղական իշխանությունների աշխատանքը: Հայաստանի հետ ունենք այսպես կոչված քաղաքական համագործակցություն: Հայաստանը մշտապես եղել և այժմ էլ ակտիվ է համագործակցության առումով: Հայաստանը Եվրոպայի խորհրդի քարտեզում է, և ես տպավորություն ունեմ, որ հայկական կողմից բավականին հետաքրքրված են Կոնգրեսի հետ համագործակցությամբ:
-Հայաստանում գարնանը տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն: Ի՞նչ եք կարծում հեղափոխությունը կարո՞ղ է դրական ազդեցություն ունենալ համայնքներում տեղական ժողովրդավարության կայացման հարցում: Դուք ի՞նչ սպասելիքներ ունեք Հայաստանից հեղափոխությունից հետո:
-Անդամ երկրներում միշտ տարբեր իրադարձություններ են տեղի ունենում: Դրանք անհատական են: Մեզ համար կարևոր է այն, որ ընտրված մարդիկ հնարավորություն ունենան ավարտել իրենց պարտավորությունը: Ժողովրդավարությունը հենց ընտրված ներկայացուցիչներն են: Բայց տարբեր երկրներում կարող են լինել տարբեր դրսևորումներ: Մենք փորձում ենք պաշտպանել այն քաղաքական գործիչներին, որոնք ընտրվել են և լավ են աշխատում: Բայց իհարկե, միշտ կարող են լինել իրավիճակներ, երբ ցանկություն է առաջանում հրաժարական տալ, քանի որ նրանք չեն կարող իրականացնել այն խնդիրները, որոնք իրենց առաջ դրված են: Ի վերջո, տեղական իշխանության ներկայացուցչի որոշումն է: Ինչ վերաբերում է հայաստանյան զարգացումներին, ապա տեղյակ եմ՝ Հայաստանում պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, և դա շատ բան կարող է որոշել:
-Կոնգրեսի 35-րդ նստաշրջանի խորագիրը Տեղական և տարածքային ընտրված ներկայացուցիչների բարեխղճություն և էթիկական վարքագիծն է: Արդյոք դա առաջնահերթ մարտահրավե՞ր է:
-Վստահությունն է ժողովրդավարության հիմքը: Վստահություն քաղաքացիների և տեղական իշխանության ներկայացուցիչների միջև: Մեր գործունեությունն ուղղված է հենց այդ վստահության հաստատմանը:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct