Անապահով ընտանիքներին աջակցության նախաձեռնություն՝ Սոլակ համայնքում

Անապահով ընտանիքներին աջակցության նախաձեռնություն՝ Սոլակ համայնքում

08.04.2020

ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ համայնքի համայնքապետարանը ախտահանման աշխատանքներին զուգահեռ նախաձեռնել է նաև համայնքի անապահով ընտանիքներին օգնության տարբեր միջոցառումներ:

Համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանն ասաց, որ որոշ անապահով ընտանիքների համայնքային միջոցներով են օգնում, իսկ  որոնց չեն կարողանում օգնել, մի նախաձեռնություն են ձեռնարկել, որի շրջանակներում կամավորության հիմունքներով անձինք, եթե կարող են ինչ-որ բանով օգտակար լինել այդ ընտանիքներին, կարող են միանալ նախաձեռնությանը:

Համայնքապետարանը նաև մեկ այլ նախաձեռնություն էլ ունի: Համայնքապետարանի միջանցքում մի փոքրիկ անկյուն է նախատեսված, որտեղ տեղադրված են տեղաշարժման թերթիկներ, ձեռնոցներ, դիմակներ, որպեսզի համայնքի այն բնակիչները, որոնք հրատապ դեպքերում ստիպված կլինեն համայնքից դուրս գալ, այդ անկյունից վերցնեն իրենց անհրաժեշտ իրերը:

Էդգար Խաչատրյանի փոխանցմամբ՝ համայնքի բնակիչները հիմնականում պահպանում են ինքնամեկուսացման կանոնները, միայն կենսական անհրաժեշտության դեպքում են տնից դուրս գալիս:

Սոլակ համայնքը մեկ այլ նախաձեռնություն էլ ունի: Համայնքի ղեկավարի միջոցներով և նախաձեռնությամբ դիմակներ են կարվում ու բաժանվում բնակիչներին: Այս առիթով Էդգար Խաչատրյանն ասաց. «Համայնքապետարանի այն աշխատակիցները, որոնք կամավոր կերպով ցանկացան մասնակցել նախաձեռնությանը, այս օրերին դիմակներ են կարում, որոնք բաժանում ենք համայնքի բնակիչներին»:

Ախտահանման աշխատանքներ ևս կատարվում են համայնքում: Էդգար Խաչատրյանը մանրամասնեց. «Ախտահանում ենք համայնքի բոլոր փողոցները: Համայնքապետարանի շենքն ամեն օր ախտահանվում է: Համայնքապետարանում ստեղծել ենք արագ արձագանքման խումբ՝ բաղկացած մի քանի ակտիվիստներից, ավագանու անդամներից, որոնք հետևում են, որ բնակիչները պահպանեն ինքնամեկուսացման կանոնները»:

Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ այս պահին համայնքում կորոնավիրուսի վարակակիր չկա:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում անցկացվել է Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրի ակումբի չորրորդ հանդիպումը
Երևանում անցկացվել է Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրի ակումբի չորրորդ հանդիպումը

09:45

24 01 2025

Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Ալավերդու դպրոցների աշակերտների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Ալավերդու դպրոցների աշակերտների համար

20:17

05 12 2024

Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար

20:34

18 11 2024

Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...