Տեղեկանքից մինչև դրամական օգնություն. Հայանիստի համայնքապետարանը՝ համայնքի բնակչի կողքին
15.04.2020
«Փորձում ենք օգնել համայնքի բնակիչներին ինչով կարող ենք: Եղել են դեպքեր, երբ համայնքի բնակիչները դիմել են մեզ՝ կարիքի մեջ, համայնքապետարանը գումարով է աջակցել, որպեսզի կարողանան սննդի հարց լուծել»,-«Համայնքներն արտակարգ դրության օրերին» նախաձեռնության շրջանակներում մեզ հետ զրույցում պատմեց ՀՀ Արարատի մարզի Հայանիստ համայնքի ղեկավար Բալաբեկ Սարկիսյանը:
Նշենք, որ համայնքի ղեկավարը շատ դեպքերում անձամբ է զբաղվում համայնքում ախտահանման աշխատանքներով:
Նա պատմեց, որ համայնքապետարանը, համայնքի խանութներն ախտահանում են քլորով, ախտահանիչ նյութերը, ալկոգելերը տեղադրված են համայնքապետարանի բոլոր սենյակներում, միջանցքներում: Բացի այս համայնքը բնակիչների կողքին է տարբեր այլ կազմակերպչաման հարցերում ՝ տեղեկանքից սկսած մինչև աջակցություն, թե ինչպես դիմեն կառավարության սոցիալական ծրագրերին: Համայնքի ղեկավարը մանրամասնեց. «Եթե կարիք է լինում, համայնքի բնակիչը չի կարողանում տեղեկանք ձեռք բերել, մենք օգնում ենք, և տեղեկանքը հասցնում տուն»:
Խոսելով սոցիալական աջակցությունից՝ համայնքի ղեկավարն ասաց. «Հայտարարություն ենք տարածել, որ օգնության կարիք ունեցող բնակիչները դիմեն մեզ: Ովքեր կարիք են ունեցել, համայնքապետարանինեն դիմել, համայնքապետարանը նրանց օգնել է: Օգնության կարիք ունեցողները դիմել են մեզ, մենք գումար ենք տրամադրել՝ 15.000, 20.000, 25.000 դրամ, որ մարդիկ սննդի հարց լուծեն, քանի որ հիմա շատերը չեն աշխատում. իրավիճակն է այդպիսին»:
Համայնքապետարանը բնակիչներին օգնում է նաև խորհրդատվությամբ, թե ինչպես դիմեն սոցիալական ծրագրերի: Համայնքի ղեկավարն ասաց, որ իրենք նաև էլեկտրոնային մեյլերի միջոցով տեղեկություններ են հավաքում համայնքի՝ սոցիալապես անապահով ընտանիքների մասին և տրամադրում մարզպետարանին, որպեսզի հետագայում նրանց ընդգրկեն տարբեր սոցիալական աջակցության ծրագրերում:
Համայնքի ղեկավարը հայտնեց՝ բնակիչներից մի քանիսը վարակվել են Երևանում գտնվող կարի արտադրամասում, և այս պահին թե′ նրանք, թե′ նրանց շփման շրջանակի մարդիկ մեկուսացված են:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct