«Համայնքի բնակիչներին մոտ գտնվելը տեղական իշխանություններին թույլ է տալիս արձագանքել նրանց առօրյա կարիքներին և հոգսերին, պաշտպանել մարդու իրավունքներն ամենաարդյունավետ ձևով»․ Կոնգրեսի խոսնակ
10.12.2022
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի մարդու իրավունքների գծով խոսնակ Հարալդ Բերգմանը, Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ իր ուղերձում մասնավորապես նշել է․ «Մարդու իրավունքների պաշտպանությունը սկսվում է նրանց՝ մոտ գտնվելով, նրանց ամենօրյա կյանքից։
Համաճարակի, կլիմայի փոփոխությունների շարունակական հետևանքների, Եվրոպայում պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունների և էներգետիկ ճգնաժամերի պայմաններում քաղաքացիներն աջակցության համար դիմում են իրենց համայնքներին: Այս օրերին, երբ մարդու իրավունքները շատ հաճախ են մերժվում և գտնվում սպառնալիքի տակ, ինչպես նաև ամենախոցելին են, մեր՝ տեղական առաջնորդների պարտականությունն է այս հարցում աջակցություն ցուցաբերել»։
Մարդու իրավունքների օրը նշվում է ամեն տարի դեկտեմբերի 10-ին՝ 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման կապակցությամբ:
Հարալդ Բերգմանը մասնավորապես հայտարարել է․ «Համայնքի բնակիչներին մոտ գտնվելը մեր ուժն է, և դա թույլ է տալիս մեզ արձագանքել նրանց առօրյա կարիքներին և հոգսերին ամենաարդյունավետ ձևով։ Մենք պետք է մեր համայնքների բնակիչների իրավունքների պաշտպանությունը դնենք մեր քաղաքականության հիմքում։ Մարդու իրավունքների օրը ես ցանկանում եմ վերահաստատել մարդու իրավունքների վրա հիմնված տեղական կառավարման կարևորությունը։ Մեր քաղաքների և ռեգիոնների կարողությունը հարմարվողականության և նորարարության հարցում ավելի քան երբևէ այսօր կենսական է։ Մեր քաղաքացիները կարիք ունեն իրավունքների և հասանելիության հավասարության, հանրային ծառայությունների ապահովման հարցում արդարության։ Նրանք նաև կարիք ունեն շրջակա միջավայրին հարմարվողականության կայուն լուծումների։ Մենք պետք է արձագանքենք մեր առաջ ծառացած դժվարություններին՝ մեր հանձնառությունները կրկնապատկելով, հանդուրժողականությամբ և ներառականությամբ։ Հիմա ժամանակն է ամրապնդել ճկունությունը՝ միաժամանակ երաշխավորելով բոլոր մարդկանց արժանապատվությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը ցանկացած իրավիճակում և կառավարման յուրաքանչյուր մակարդակում։ Ես ուրախ եմ հանձին Կոնգրեսի պաշտպանել մարդու իրավունքները»։ Նա վկայակոչել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԽ Կոնգրեսը մեծ ներդրում ունի՝ օրինակ Կոնգրեսի հրատարակած Տեղական իշխանությունների համար մարդու իրավունքների ուղեցույցների շարքը, որի երրորդ հատորը կենտրոնանում է շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի վրա։ Ինչպես նաև նա վստահեցրել է, որ Կոնգրեսը տեղայնացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները, ինչպես նաև առաջ է քաշել Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ արձանագրության գաղափարը։ Կոնգրեսի խոսնակը կածիք է հայտնել, որ 2023 թվականի մայիսին Ռեյկյավիկում կայանալիք գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է ընձեռում Կոնգրեսին ընդգծելու տեղական և տարածաշրջանային շատ անհրաժեշտ չափորոշիչը: Ըստ խոսնակի՝ այսպես ասած Եվրոպայի խիղճը սկսվում է ժողովրդական մակարդակով, մեր քաղաքներում, քաղաքապետարաններում և մարզերում:
Խոսնակը նաև իր շնորհակալությունն է հայտնել տեղական և տարածքային իշխանություններին, որոնք անխնա աշխատում են պաշտպանելու մարդու իրավունքները, դիմակայելու ժողովրդավարական հետընթացին, պայքարում են իշխանության կամայական ուժերի դեմ, ներգրավում են քաղաքացիներին, հատկապես երիտասարդներին, հակազդում պոպուլիզմին և ատելության խոսքին և արձագանքում շրջակա միջավայրի հետընթացին նորարարական և կայուն լուծումներով: Ես հատուկ հարգանքի տուրք եմ մատուցում մեր ուկրաինացի ընկերներին, որոնք ոգեշնչում են մեզ՝ պաշտպանելով մարդու իրավունքները և ժողովրդավարության արժեքները, քանի որ նրանք պաշտպանում են ոչ միայն իրենց, այլև բոլոր եվրոպացիների իրավունքները»:
Համաճարակի, կլիմայի փոփոխությունների շարունակական հետևանքների, Եվրոպայում պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունների և էներգետիկ ճգնաժամերի պայմաններում քաղաքացիներն աջակցության համար դիմում են իրենց համայնքներին: Այս օրերին, երբ մարդու իրավունքները շատ հաճախ են մերժվում և գտնվում սպառնալիքի տակ, ինչպես նաև ամենախոցելին են, մեր՝ տեղական առաջնորդների պարտականությունն է այս հարցում աջակցություն ցուցաբերել»։
Մարդու իրավունքների օրը նշվում է ամեն տարի դեկտեմբերի 10-ին՝ 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման կապակցությամբ:
Հարալդ Բերգմանը մասնավորապես հայտարարել է․ «Համայնքի բնակիչներին մոտ գտնվելը մեր ուժն է, և դաթույլ է տալիս մեզ արձագանքել նրանց առօրյա կարիքներին և հոգսերին ամենաարդյունավետ ձևով։ Մենք պետք է մեր համայնքների բնակիչների իրավունքների պաշտպանությունը դնենք մեր քաղաքականության հիմքում։ Մարդու իրավունքների օրը ես ցանկանում եմ վերահաստատել մարդու իրավունքների վրա հիմնված տեղական կառավարման կարևորությունը։ Մեր քաղաքների և ռեգիոնների կարողությունը հարմարվողականության և նորարարության հարցում ավելի քան երբևէ այսօր կենսական է։ Մեր քաղաքացիները կարիք ունեն իրավունքների և հասանելիության հավասարության, հանրային ծառայությունների ապահովման հարցում արդարության։ Նրանք նաև կարիք ունեն շրջակա միջավայրին հարմարվողականության կայուն լուծումների։ Մենք պետք է արձագանքենք մեր առաջ ծառացած դժվարություններին՝մեր հանձնառությունները կրկնապատկելով, հանդուրժողականությամբև ներառականությամբ։ Հիմա ժամանակն է ամրապնդել ճկունությունը՝ միաժամանակ երաշխավորելով բոլոր մարդկանց արժանապատվությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը ցանկացած իրավիճակում և կառավարման յուրաքանչյուր մակարդակում։ Ես ուրախ եմ հանձին Կոնգրեսի պաշտպանել մարդու իրավունքները»։ Նա վկայակոչել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԽ Կոնգրեսը մեծ ներդրում ունի՝ օրինակ Կոնգրեսի հրատարակած Տեղական իշխանությունների համար մարդու իրավունքների ուղեցույցների շարքը, որի երրորդ հատորը կենտրոնանում է շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի վրա։ Ինչպես նաև նա վստահեցրել է, որ Կոնգրեսը տեղայնացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները, ինչպես նաև առաջ է քաշել Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ արձանագրության գաղափարը։ Կոնգրեսի խոսնակը կածիք է հայտնել, որ 2023 թվականի մայիսին Ռեյկյավիկում կայանալիք գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է ընձեռում Կոնգրեսին ընդգծելու տեղական և տարածաշրջանային շատ անհրաժեշտ չափորոշիչը: Ըստ խոսնակի՝ այսպես ասած Եվրոպայի խիղճը սկսվում է ժողովրդական մակարդակով, մեր քաղաքներում, քաղաքապետարաններում և մարզերում:
Խոսնակը նաև իր շնորհակալությունն է հայտնել տեղական և տարածքային իշխանություններին, որոնք անխնա աշխատում են պաշտպանելու մարդու իրավունքները, դիմակայելու ժողովրդավարական հետընթացին, պայքարում են իշխանության կամայական ուժերի դեմ, ներգրավում են քաղաքացիներին, հատկապես երիտասարդներին, հակազդում պոպուլիզմին և ատելության խոսքին և արձագանքում շրջակա միջավայրի հետընթացին նորարարական և կայուն լուծումներով: Ես հատուկ հարգանքի տուրք եմ մատուցում մեր ուկրաինացի ընկերներին, որոնք ոգեշնչում են մեզ՝ պաշտպանելով մարդու իրավունքները և ժողովրդավարության արժեքները, քանի որ նրանք պաշտպանում են ոչ միայն իրենց, այլև բոլոր եվրոպացիների իրավունքները»:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct