Նախարարն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը
31.10.2016
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Զարգացման գերմանական բանկի (KFW) պատվիրակությանը` աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գերմանական բանկի Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի ղեկավար Ալերո Ագբոգհորոմային, ծրագրի ավագ տեխնիկական պատասխանատու Բերնհարդ Շենքին, Բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին: Նախարար Դավիթ Լոքյանը բարձր է գնահատել նախարարության և Բանկի միջև առկա համագործակցությունը, մասնավորապես, կոշտ կենցաղային թափոնների ծրագրի շրջանակներում:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Վանաձորի կոշտկ ենցաղային թափոնների ծրագրի ընթացքը: Ծրագիրն իրականացվում է հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակում՝ KFW Զարգացման բանկի կողմից տրամադրված աջակցության միջոցով, և ընդգրկում է թափոնների կառավարման`այդ թվում փողոցների սանիտարական մաքրման, աղբահանության, թափոնների օգտահանման, փոխաբեռնման, տեղափոխման և տեղադրման ենթակառուցվածքների և ծառայությունների որակական զգալի փոփոխություններին ուղղված միջոցառումներ: Ծրագիրն ունի ապակենտրոնացված բնույթ. այնը նդգրկում է Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքները` հարակից համայնքներով: Բացի այդ, հարևանությամբ գտնվող Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը ևս ներառված է ծրագրում։
Հյուրերը, ովքեր Հայաստան են ժամանել Ծրագրի վերջնական գնահատում իրականացնելու նպատակով, ներկայացրել են նախարարին, որ ծրագրի նախապատրաստական փուլն արդեն ավարտվում է, և շուտով կմեկնարկի Ծրագրի իրագործման փուլը: Նախարարը կարևորել է Ծրագրի արագ իրականացումը, ինչպես նաև առաջարկել է թափոնների կառավարման գոտիներում ընդգրկել Ստեփանավան քաղաքը, Թումանյանի խոշորացված համայնքը: Նախարարն ընդգծել է, որ ընդգրկված տարածքների ընդլայնումը միմիայն կնպաստի Ծրագրի իրագործելիությանը: Հանդիպմանը քննարկվել է նաև Տավուշի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգ ստեղծելու հարցը: Բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել մշակելու Տավուշի աղբահանության ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct