Ինչպե՞ս են COVID-19 համավարակի և դրա հետևանքների դեմ պայքարում եվրոպական քաղաքներն ու ռեգիոնները
21.05.2020
Եվրոպական միության ռեգիոնների կոմիտեն ստեղծել է փորձի փոխանակման հարթակ, որտեղ եվրոպական քաղաքներն ու ռեգիոնները ներկայացնում են իրենց հաջողված փորձը COVID-19 համավարակի դեմ պայքարում: Այս հարթակն արդեն մեծ մասսայականություն է վայելում, որն օգտակար է, քանի որ դրա միջոցով քաղաքներն ու ռեգիոնները տեղակացնում են, թե ինչ լրացուցիչ քայլեր են ձեռնարկում համավարակի դեմ պայքարում:
Մադրիդի փորձը
Մադրիդի քաղաքապետարանը ներկայացնում է, թե ինչ տնտեսական քայլեր է ձեռնարկել համավարակի հետևանքները մեղմելու համար: Քաղաքապետարանը նախաձեռնել է վարձակալության ծառայություն կորոնավիրուսի վարակակիրների համար:
Նաև քաղաքապետարանը հանդես է եկել կորոնավրուսի վարակակիրներին օգնության նախաձեռնությամբ: Նրանց շրջանում կատարվում է ուսումնասիրություն պարզելու, թե որ վարակակիրներն են խոցելի իրավիճակում: Ընտրության այս գործընթացում քաղաքապետարանը հանդես է գալիս որպես միջնորդ՝ բավարարելով բոլոր խոցելի խմբերի շահերը: Մադրիդի քաղաքապետարանը և համապատասխան ռեգիոնի ղեկավարությունը ստեղծել են միասնական ֆինանսական աջակցության պլան փոքր և միջին ձեռնարկությունների և այսպես կոչված ինքնազբաղված անձանց համար, որպեսզի օգնեն նրանց հաղթահարել համավարակի պատճառով կրած վնասները:
Լեհաստանի Մոսինա քաղաքի փորձը
Մոսինայի քաղաքապետարանը ձեռներեցներին օգնելու համար ուսումնասիրություն է կատարել մասնավոր բիզնեսի շրջանում և առաջարկել հարկերի թեթևացում, կրճատումներ կամ վճարումների հետաձգումներ: Ավագ տարիքի քաղաքացիների համար մարտի 30-ից սկսած կամավորների օգնությամբ Կարիտասի հետ համագործակցաբար քաղաքապետարանը տրամադրում է օգնություն՝ ըստ որի կամավորները տարեցների համար սնունդ են գնում, դեղեր, որպեսզի նրանք ստիպված չլինեն տնից դուրս գալ: Այս ծառայությունից օգտվելու համար քաղաքի բնակիչները կարող են գրանցվել հեռախոսազանգի միջոցով:
Լեհաստանի Ստորին Սիլեզիայի և Սաքսոնիայի ռեգիոնի (Գերմանիա) միջսահմանային համագործակցության օրինակ COVID-19 համավարակի պայմաններում
Ապրիլի 22-ին Սիլեզիան իր գործընկեր Սաքսոնիայի ռեգիոնից ստացավ 100.000-ից ավելի դիմակներ: Այս համագործակցությունը նաև շարունակվեց վարակի թեստավորման հարցում: Լեհաստանի հարյուրավոր քաղաքացիների բժշկական նմուշներ թեստավորվում և ուսումնասիրվում են Գերմանիայում՝ Դրեզդենի լաբորատորիաներում:
Եվրոպական միության ռեգիոնների կոմիտեն հորդորում է համայնքներին իրենց լավագույն փորձն ուղարկել այս հասցեին [email protected]:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct