Քննարկվել են հետպատերազմական փուլում Հայաստանի համայնքների կարիքները
10.12.2020
Դեկտեմբերի 9-ին Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ անցկացվեց «Համայնքների՝ հետպատերազմական կարիքների բացահայտում» թեմայով քննարկում: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ համայնքների ղեկավարներ, համայնքային ծառայողներ, փորձագետներ:
Ինչպես ցանկացած ճգնաժամային իրավիճակում, հետպատերազմական շրջանում ևս համանքներն առաջնագծում են խնդիրներին արձագանքման տեսանկյունից: Քննարկման նպատակն էր անմիջապես համայնքներից ստանալ տեղեկություններ հետպատերազմական կարիքների մասին:
Օրեր առաջ կազմակերպվեց «Ֆրանսիայի միավորված քաղաքներ» կազմակերպության, Հայաստանի համայնքների միության աշխատակազմի, Ֆրանսիայի պետական մարմինների, ռեգիոնների, դերարտամենտների, մետրոպոլիաների ու համայնքների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում ֆրանսիացի գործընկերների կողմից ևս բարձրացվել է համայնքներին հասցեական ու թիրախային աջակցություն ցուցաբերելու հարցը:
Քննարկման ընթացքում համայնքների ներկայացուցիչները ներկայացրին, թե ինչ աշխատանքներ են կատարվել համայնքում COVID-19 համավարակի, պատերազմի և հետպատերազմական փուլում: Ներկայացրին, թե ինչ կարիքներ ունեն կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով:
Անդրադարձ կատարվեց միգրանտների հետ աշխատանքի առանձնահատկույթւոններին, նրանց ինտերգրման քաղաքականությանը: Կարևորվեց նաև սոցիալական և այլ հարցերում դերակատարների հստակեցման և պատասխանատվության ստանձման խնդիրը: Իհարկե, համայնքները արագ արձագանքման առումով բոլոր վերոնշյալ բոլոր խնդիրների հարցում առաջնագծում են, սակայն շատ հարցեր, որոնցով իրենք զբաղվում են, իրենց ոչ մասնագիտական հմտությունների, ոչ էլ իրավասության խնդիրն են, ուստի անհրաժեշտություն կա հասկանալ, թե որ պետական մարմինն է պատասխանատու այդ հարցերի համար:
Քննարկման արդյունքում կքարտեզագրվեն համայնքների կարիքները, որոնք կներկայացվեն Միության միջազգային գործընկերներին, պետական մարմիններին և դոնորներին:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct