«Կանաչ քաղաքների ֆորում-2023-ը» մեկ հարկի ներքո կհամախմբի աշխարհի շուրջ 300 տեղական ներկայացուցիչների
28.08.2023
Սեպտեմբերի 4-10-ը Ռումինիայի Բրաշով քաղաքում տեղի կունենա Կանաչ քաղաքների ֆորում-2023-ը։ Այն առանցքային բնապահպանական միջոցառում է, որի ընթացքում մեկ շաբաթ Բրաշովը կդառնա կանաչ մայրաքաղաք։ Բնապահպանական այս կարևոր միջոցառումը կանցկացվի Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք և Կանաչ քաղաքների համաձայնագիր նախաձեռնությունների հետ համատեղ։
Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 300 տեղական ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից և Եվրոպայից։ Զեկույցներով հանդես կգան բնապահպանական հանրային քաղաքականության ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, մասնավոր ընկերությունների գործադիր տնօրեններ։ Բրաշովի բնակիչներն ու զբոսաշրջիկները կմասնակցեն ցանցային նիստերին, փորձագետների կողմից կազմակերպվող սեմինարներին, կլոր սեղան-քննարկումներին։ Միջոցառումը լավ հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման և հաջողված մոդելների ներկայացման համար։
Ֆորումի ընթացքում կկազմակերպվի քննարկում բնապահպանական հանրային քաղաքականության վերաբերյալ, կանաչ անցմանը խթանելու՝ քաղաքապետարանի և նրանց գործընկերների կողմից նախաձեռնված գործունեության ցուցադրությանը նվիրված միջոցառումներ, կլոր սեղաններ, որոնց ընթացքում հիմք կդրվեն տարբեր գործընկերությունների, կուրվագծվեն գաղափարներ։
Ավելին այստեղ
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct