Երևանում անցկացվել է Հայաստանի համայնքների միության արտահերթ Ընդհանուր ժողովը

Երևանում անցկացվել է Հայաստանի համայնքների միության արտահերթ Ընդհանուր ժողովը

18.03.2022

Մարտի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության արտահերթ ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԵԽ Կոնգրեսի տեղական իշխանությունների պալատի նախագահ պարոն Բերն Վոհրինգերը,  ՀՀ տասնյակ համայնքի ղեկավարներ, Եվրոպայի խորհրդի փորձագետներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ԵԽ Կոնգրեսի տեղական իշխանությունների պալատի նախագահ պարոն Բերն Վոհրինգերը:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը համառոտ ակնարկ է ներկայացրել Միության պատմության և գործունեության վերաբերյալ, ներկայացրել է Միության սկզբունքները, որոնցից են անկախությունը, անկողմնակալությունը, արդյունավետությունը, կոլեգիալությունն ու միասնականությունը կառավարման համակարգում, ինչպես նաև հավասարության սկզբունքը: Նա կարևորել է համայնքների ներգրավվածությունը Միության աշխատանքներին:: Էմին Երիցյանն ընդգծել է. «Տեղական իշխանությունների արդյունավետությունից է կախված, թե որքանով մեր հասարակության, պետության սոցիալական կայունությունը, դիմադրողականությունը բարձր կլինի: Այս հանձնառությունը պետք է տեղական իշխանությունները հետագա ժամակաշրջանի համար ստանձեն, որ գերարդյունավետ աշխատեն, որպեսզի պետությունը շատ ավելի կայուն լինի, որ կարողանա արտաքին մարտահրավերներին դիմակայել»:

Միության նախագահը տեղեկացրել է, որ վարչատարածքային փոփոխություններից հետո ԵԽ փորձագետների հետ իրականացվել են աշխատանքներ միության կառավարման համակարգի հետ կապված: Մասնավորապես ձևավորվել էր աշխատանքային խումբ, որն աշխատել է փորձագետների հետ միասին, տեղի են ունեցել փորձագիտական խմբի հանդիպումներ, հանրապետական խորհրդի հեռավար նիստը:  

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոյանը շնորհավորել է նորընտիր համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի համայնքների միությունը տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալել համայնքերի համախմբման, ընդհանուր խնդիրների քննարկման և դրանց կարգավորման, հետագա անելիքների մշակման, ներկայացվող օրենսդրական նախաձեռնությունների քննարկման, օրենսդրական նոր առաջարկների մշակման և ներկայացման, տարատեսակ համայնքային ծրարգրերին մասնակցության տությունապահովման, ՀՀ համայնքները միջազգային կառույցներում պատշաճ կերպով ներկայացման ուղղություններով։ Այնուհետև նշել է. «Այդ առումով իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել «Հայաստանի համայնքների միությանը», միության անդամներին, հատկապես միության նախագահ Էմին Երիցյանին՝ տեղական ինքնակառավարման ինստիտուտի ձևավորումից ի վեր կատարված շնորհակալ աշխատանքի, Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսում, ինչպես նաև Եվրոպական միության Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովում (CORLEAP) Հայաստանի պատվիրակությունների ղեկավարի պաշտոններում իրականացրած գործունեության համար»: Գնել Սանոսյանը նկատել է, որ Համայնքների միության հետ նախարարության համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ՝ ի շահ տեղական ժողովրդավարության ամրապնդման և բնակիչների բարեկեցության:

Եվրոպայի խորհրդի փորձագետներ Վահագն Պետրոսյանը և Արտակ Երգենյանն ունեցել են Միության կանոնադրական փոփոխությունների շուրջ ներկայացումներ:

Էմին Երիցյանն ընդգծել է՝ ընտրական գործընթացների տեսանկյունից կարևոր է հավասար ներգրավվածության ապահովումը, ուստի նշել է՝ կարիք կա լրացուցիչ աշխատանքների և քննարկումների: Միության նախագահն առաջարկել է առաջիկա երկու ամսվա ընթացքում աշխատել Միության հնգամյա ռազմավարության վրա, Միության կանոնադրական փոփոխությունների վերաբերյալ աշխատանքները շարունակել աշխատանքային խմբերով, այնուհետև երկու ամիս անց ամբողջ փաթեթով՝ Ռազմավարությամբ, կանոնադրական փոփոխություններով կազմակերպել ընտրական գործընթաց՝ Միության Հանրապետական խորհրդի նիստում՝ նույն կազմով:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար

20:34

18 11 2024

Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024
Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024

21:19

02 07 2024

Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...

Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում
Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում

10:18

27 06 2024

Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...