«Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունը և հարմարվողականության գործողությունները․Գավառի օրինակը» աշխատանքային քննարկում
16.12.2019
Դեկտեմբերի 3-ին Գավառում տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունը և հարմարվողականության գործողությունները․ Գավառի օրինակը» աշխատանքային քննարկում:
Նպատակն էր Գեղարքունիքի համայնքային ներկայացուցիչների հետ քննարկել մարզում առկա կլիմայի փոփոխության մարտահրավերներն ու հարմարվողականության հնարավորությունները, ներկայացնել «Գավառ համայնքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի» օրինակը:
Գավառն այն համայնքներից է, որ միացել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» (CoM East) ծրագրին: Այն ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում Արևելյան գործընկերության 6 երկրներում: Ծրագրի հիմնական նպատակներն են. Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը: Դաշնագրի ազգային աջակիցներից է Հայաստանի համայնքների միությունը:
Գավառում անցկացված միջոցառումը կազմակերպվեց «Ազգային հարմարվողականության ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում՝ Հայաստանի համայնքների միության, Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի քաղաքապետարանի համագործակցությամբ:
ՄԱԶԾ Ազգային հարմարվողականության ինստիտուցիոնալ շրջանակների ընդլայնման թիմի ղեկավար Արամ Տեր-Զաքարյանը նշեց. «Հայաստանը ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների շրջանակային կոնվենցիայի և Փարիզի համաձայնագրի կողմ երկիր է, ուստի ՀՀ-ն ունի պարտավորություններ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի հետ կապված: Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին ուղղված պայքարի տեսակներից է մասնավորապես հարմարվողականությունը կլիմայի փոփոխությունների հետևանքների նկատմամբ:
Հանիդպման ընթացքում ՄԱԶԾ փորձագետները ներկայացրին աշխարհում և Հայաստանում կլիմայի փոփոխությունների հետ կապված զարգացումները, կանխատեսումներն ու ազգային հարմարվողականության միջոցառումները:
Հայաստանում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր` Արևելք» ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը տեղեկացրեց, որ ծրագրի նպատակն է աջակցել բոլոր այն համայնքներին, որոնք միացել է Դաշնագրին. «Գավառը միացել է այդ նախաձեռնությանը, որ գնահատի համայնքին բնորոշ կլիմայական ռիսկերը և կարողանա կիրառել ռիսկերի նվազեցման միջոցառումներ. օրինակ՝ սելավներ, սողանքներ: Ամեն համայնք ունի իրեն բնորոշ ռիսկ և ունի համապատասխան միջոցառումների ցանկ, որոնք թույլ են տալիս այդ ռիսկերը նվազեցնել կամ վերացնել»:
Քննարկման ընթացքում ներկայացվեց Գավառի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը՝ որպես լավագույն օրինակ, որը մշակվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» (CoM East) ծրագրի շրջանակներում՝ փորձագետների աջակցությամբ:
Գավառի, Վարդենիսի, Սևանի, Մարտունու, Ճամբարակի համայնքապետարանների, ինչպես նաև մարզում գործող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկվեցին նաև Գեղարքունիքի մարզի համայնքներում առկա կլիմայական ռիսկերը, համայնքներում հարմարվողականության ծրագրերի անհրաժեշտությունը, դրանց իրագործման հիմնական խոչընդոտներն ու խնդիրները, ինչպես նաև կանանց ու տղամարդկանց կարիքների ու պահանջների տարանջատման հաշվառման կարևորությունը ծրագրերի պլանավորման և իրագործման գործընթացներում:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct