Գավառի ինկուբատորի մասնակիցները նոր գիտելիքներ ու հմտություններ ստացան սահմանադրական և ՏԻՄ բարեփոխումների ու ճիշտ ծրագրային առաջարկներ գրելու վերաբերյալ
23.07.2018
Հուլիսի 23-ին Գավառ քաղաքում Գավառի ինկուբատորի 10 մասնակիցների համար անցկացվեցին սեմինար-դասախոսություններ:
Սեմինար-դասախոսություններն իրականացվեցին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, որի կազմում են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն (ղեկավար կազմակերպություն), «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն, Հայաստանի համայնքների միությունը, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն և չեխական «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն:
Այդ շրջանակներում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի համակարգող, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը դասախոսություն կարդաց սահմանադրական և ՏԻՄ բարեփոխումների վերաբերյալ, նաև անդրադարձ կատարվեց այն հարցերին, թե նոր օրենսդրական փոփոխություններով ինչ դեր կարող են ստանձնել ՔՀԿ-ները ՏԻՄ-երի հետ փոխհարաբարություններում:
Ծրագրի փորձագետ Վահրամ Վարդանյանն էլ սեմինարի մասնակիցներին խորհրդատվություն տվեց ծրագրային ճիշտ առաջարկ գրելու, մշակելու վերաբերյալ:
Սեմինար դասախոսությունները կլինեն շարունակական, հաջորդը կանցկացվի Կապանում, որի ընթացքում կքննարկվեն նաև տեղական կայուն զարգացման նախաձեռնություններում ավելի լայն մասնակցության մեխանիզմները, տեղական իշխանություններին աջակցելու միջոցները, համայնքների կողմից տեղական իշխանության գործունեության վերահսկման մեթոդները և այլն:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct