Եվրոպայի խորհրդի ապագան. ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ վստահության վերականգումը՝ տեղական մակարդակում

Եվրոպայի խորհրդի ապագան. ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ վստահության վերականգումը՝ տեղական մակարդակում

03.04.2019

«Ներկայիս ժողովրդավարական ճգնաժամի իրավիճակում մեր կարծիքով՝ տեղական հաստատություններն ունեն ռազմավարական դերակատարություն վերականգնել կապը քաղաքացիների և այն  հաստատությունների միջև, որոնք ներկայացնում են նրանց». սա Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի անդամների ուղերձն է՝  ուղղված 47 անդամ երկրների ԱԳ նախարարներին, որոնք մայիսի 16-17-ին հանդիպելու են Հելսինկիում և նախարարական հավաքի շրջանակներում քննարկելու ԵԽ-ի ապագան:

Ապրիլի 2-ին Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 36-րդ նստաշրջանը: Կոնգրեսի աշխատանքներին մասնակցում է հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ: Նստաշրջանն անցկացվում է «Քաղաքապետերը՝ ժողովրդավարության երաշխավոր» խորագրով:

Ապրիլի 2-ին ԵԽ կոնգրեսը, որը ներկայացնում են 47 անդամների 150.000 տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, լիագումար նիստի ընթացքում ընդունեց առաջարկությունների փաթեթ:

Կոնգրեսի անդամներն ընդգծում են, որ տեղական ժողովրդավարությունը եվրոպական ժողովրդավարության կենտրոնական հենասյունն է, և համայնքային ցանցն այն օղակն է, որի շնորհիվ հնարավոր է պահպանել սոցիալական կապերն ու քաղաքացիների վստահությունը:

Կոնգրեսի անդամների առաջարկությունները պարունակող փաստաթղթի եզրափակիչ հատվածում ամրագրված է. «Այսօր, ինչպես երբեք, իշխանության հավասարակշռության եվրոպական մոդելի պահպանումը պահանջում է ժողովրդավարության մակարդակի բարձրացում եւ նոր սոցիալ-տարածքային դաշնագրի ձեւավորում»:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար

20:34

18 11 2024

Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024
Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024

21:19

02 07 2024

Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...

Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում
Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում

10:18

27 06 2024

Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...