Միության շրջանակներում գործող «Ֆրանսիա» խմբի նախագահ է ընտրվել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը
22.04.2022
Ապրիլի 21-ին՝ Երևանում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում գործող Հայաստանի համայնքների միության «Ֆրանսիա» խմբի նիստը:
Հայաստանի համայնքների միության շրջանակներում 2010 թվականից գործում է «Ֆրանսիա» խումբը, որը ձևավորվել էր 2010 թվականի հոկտեմբերին Երևանում անցկացված հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 1-ին համաժողովի հանձնարարականով։ Խմբի անդամներն են շուրջ 30 համագործակցություններ ներկայացնող այն համայնքներն ու մարզերը, որոնք գործընկերային կապեր ունեն ֆրանսիական տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Խումբը համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում համակարգում է գործընկերների համատեղ գործունեությունը։
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նիստի ընթացքում տեղեկացրել է. «Այս պահի դրությամբ ունենք հայկական 24 կողմ, որոնք համագործակցում են ֆրանսիական կողմի հետ, որոնցից որոշ համայնքներ ունեն մեկից ավելի համագործակցություններ, մասնավորապես Երևան քաղաքը: Համաժողովի շրջանակներում նաև պիտի փորձենք ճանապարհ հարթել մեր այլ համագործակցությունների համար, որոնք արդեն իրենց կարողություններով պատրաստ են գործընկերությունների մեջ մտնել: Համագործակցությունը ոչ միայն համայնքների միջև է, այլև գիտեք, որ Միությունը Օվերն Ռոն-Ալպեր շրջանի հետ ունի երկար տարիների գործընկերություն, ինչպես նաև Ֆրանսիայի քաղաքների միության, Ֆրանսիայի գյուղական համայնքների ասոցիացիայի հետ և այլն»:
«Ֆրանսիա» խմբի նիստի ընթացքում համայնքների և մարզերի ներկայացուցիչները նաև ներկայացրել են, թե որ համայնքում ֆրանսիական ռեգիոնների հետ համագործակցությունն ինչ փուլում է: Նաև քննարկվել են Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի կազմակերպչական հարցեր:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշել է՝ 2010-ին անցկացված հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովի անցկացումից հետո ընդունված կանոնակարգի համաձայն՝ երկու տարին մեկ տեղի է ունենում «Ֆրանսիա» խմբի նախագահի ընտրություն:
Առաջադրվել էին երեք թեկնածուներ՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը և Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը: Քվեարկությամբ «Ֆրանսիա» խմբի նախագահ է ընտրվել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:
Նա, վստահության համար շնորհակալություն հայտնելով գործընկերներին, նշել է «Ուզում եմ խոստանալ, որ առաջիկայում Հայաստանի համայնքների միության հետ համատեղ իսկապես արդյունավետ քննարկում կունենանք, կորոշենք, թե Արթիկ, Ստեփանավան համայնքների հետ ինչպես ենք կազմակերպելու համագործակցությունը, որ ավելի լավ արդյունքներ ունենանք: Խմբի ղեկավար լինելը խորհրդանշական է, միևնույն է, բոլոր համայնքները, որոնք ունեն քույր քաղաքներ, կարող են բոլորն էլ մասնակցել խմբի աշխատանքներին: Կարևոր է նաև, որպեսզի նախապես ունենանք պատկերացում, թե ինչպես ենք համագործակցելու: Առաջարկում եմ նաև, որպեսզի մեր համայնքները սկսեն դիտակել Ֆրանսիայի կամավորական ասոցիացիայի հետ համագործակցությունը, նրանք պատրաստակամ են մասնագիտական ներուժով աջակցել մեր համայնքներին»:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct