Անցկացվեց hայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում գործող Հայաստանի համայնքների միության «Ֆրանսիա» խմբի նիստ
07.02.2020
Փետրվարի 7-ին Երևանում անցկացվեց hայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում գործող Հայաստանի համայնքների միության «Ֆրանսիա» խմբի նիստը: Նիստին մասնակցեցին համայնքների, մարզպետարանների, գործընկեր կազմակերպությունների, ՀՀ ԱԳՆ-ի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորությամբ:
Հայաստանի համայնքների միության շրջանակներում 2010 թվականից գործում է «Ֆրանսիա» խումբը, որը ձևավորվել էր 2010թ հոկտեմբերին Երևանում անցկացված հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 1-ին համաժողովի հանձնարարականով։ Խմբի անդամներն են շուրջ 30 համագործակցություններ ներկայացնող այն համայնքներն ու մարզերը, որոնք գործընկերային կապեր ունեն ֆրանսիական տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Խումբը համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում համակարգում է գործնկերների համատեղ գործունեությունը։
2018 թվականի մարտի 20-ի նիստում խմբի ղեկավար է ընտրվել Էջմիածնի քաղաքապետը (ներկայումս՝ գործող քաղաքապետ տիկին Դիանա Գասպարյանը)։
Նա ողջույնի խոսքում նշեց. «Հայ-ֆրանսիական համագործակցությունն ունի պատմական հիմքեր և շատ կարևոր է մեր երկրի համար: Կցանկանայինք շնորհակալություն հայտնել պարոն դեսպանին այստեղ գտնվելու համար, ինչպես նաև բոլոր համայնքների ղեկավարներին, գործընկերներին: Մենք կցանկանայինք լսել ամեն համայնքում կամ մարզում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության մասին հաշվետվություններ, որը հնարավորություն կտա մեզ ավելի սերտ ճանաչել միմյանց և ավելի արդյունավետ կդարձնի նաև աշխատանքը»:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը շեշտեց՝ սա մագիստրալային համագործակցություն է, քանի որ մենք ունենք մոտ 30 գործընկերություններ տեղական իշխանությունների և ռեգիոնների միջև. «Հայաստանի անկախությունից հետո ունենք բավականին մեծ որակական փոփոխություն, քանի որ զուտ ֆրանսիական կողմից օժանդակության փոխհարաբերություններից շատ գործընկերություններ արդեն վերածվել են երկկողմ, հավասար գործընկերության: Այս համագործակցությունները եզակի են իրենց քանակով և բովանդակությամբ»:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հայտարարեց՝ ապակենտրոնացված համագործակցությունը ՀՀ և Ֆրանսիայի միջև շատ ավելի մեծ դերակատարություն ունի, քան այլուր. «Այդ հարաբերությունները ձևավորվել են շատ ավելի վաղ, քան մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները: 30 տարի անց ևս այդ համագործակցությունը շարունակում է մնալ ՀՀ-ի, սփյուռքի գործողությունների վեկտորը: Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված 4-րդ համաժողովը առիթ է, որ թարմացնենք երկու երկրների միջև հարաբերությունները»:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կարևորեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը նոր բովանդակություն և ընթացք հաղորդելը ու արձանագրեց. «Այդ համագործակցությունն ամենօրյա է: Իմ գործընկերներից շատերը հենց այսօր ունեն միջոցառումներ, ծրագրեր հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակում իրենց բարեկամ քաղաքների հետ, ինչը վկայում է այն մասին, որ այս համագործակցությունը շատ դեպքերում ոչ թե հռչակագրային է, այլ բովանդակային:
«Ֆրանսիա» խմբի նիստի ընթացքում համայնքների և մարզերի պատասխանատուները ներկայացրին հակիրճ զեկույցներ 2019-2020թթ․ ապակենտրոնացված համագործակցության առանջընթացի և ծրագրերի վերաբերյալ, AIMF-ի և Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի (AMRF) հետ համագործակցությունների մասին տեղեկություններ, 2020 թվականի վերջին Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովին առնչվող նախապատրաստական հարցեր:
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության մասին
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը երկու երկրների միջև բարեկամության երկար պատմության մասն է կազմում: Այսօր առկա են շուրջ երեք տասնյակ համագործակցություններ։ Ապակենտրոնացված համագործակցությունը ուղղված է տեղական համայնքների զարգացմանը և նպաստում է հայկական և ֆրանսիական տեղական իշխանությունների փորձի փոխանակմանը և համատեղ նշանակություն ունեցող խնդիրների քննարկմանը:
Առաջին Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության Համաժողովը կայացավ Երևանում 2010 թ. հոկտեմբերին: Այն համախմբեց գրեթե 30 համայնքներ ներկայացնող 250 մասնակցի, որոնք կենտրոնացան չորս թեմաների շուրջ. տեղական կառավարում և կադրերի պատրաստում, տնտեսական զարգացում, զբոսաշրջություն և գյուղական զարգացում, ֆրանսերենի ուսուցանում, ինչպես նաև համագործակցությունների փոխադարձ բաշխում: Համաժողոի ընթացքում Ֆրանսիայի Միավորված Քաղաքների կողմից ստեղծվեց «Հայաստան» խումբ, որի նպատակն է աջակցել հայ և ֆրանսիական տեղական իշխանությունների համագործակցությանը: Հայաստանի համայնքների միության շրջանակներում կազմավորվեց «ֆրանսիա» Խումբը՝ նույն նպատակով։
2013 թվականի հոկտեմբերին Վալանսում տեղի ունեցած երկրորդ համաժողովը եզրափակվեց մասնակից ֆրանսիական և հայկական տեղական համայնքների պատվիրակների կողմից Վալանսի հռչակագրի ընդունմամբ, որը սահմանեց համագործակցության ոլորտային նպատակներ և առաջարկություններ՝ վերահաստատելով հետագա համագործակցության կարևորությունը:
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը անցկացվել է 2016թ. դեկտեմբերի 1-ից 2-ը Երևանում: Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի միավորված քաղաքներ ասոցիացիայի համագործակցությամբ կազմակերպված այս միջոցառումը համախմբել էր ավելի քան 200 մասնակիցների: Համաժողովի ավարտին, 2016 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունված եզրափակիչ Երևանի հռչակագիրը սահմանում է հաջորդ երեք տարվա անելիքները՝ որպես գերակայություն ընդունելով տարածքների տնտեսական զարգացումը:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct