Տեղական ինքնակառավարման մարմինների դերը տնտեսական զարգացման գործում. ՏԻՄ-ՔՀԿ ֆորում` Գյումրիում
07.09.2018
Տեղական ինքնակառավարման մարմինների դերը տնտեսական զարգացման գործում, փոքր ու միջին բիզնեսի, ՀԿ-ների համագործակցություն տեղական ինքնակառավարման մարմինների հետ. այսպիսի հարցեր քննարկվեցին սեպտեմբերի 7-ին՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ՏԻՄ-ՔՀԿ ֆորումի ընթացքում: Ֆորումն անցկացվեց «ԵՄ կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը մեկնարկել է 2016 թ. դեկտեմբերին: Ծրագրի տևողությունը 34 ամիս է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միություն (ՀՀՄ) ԻԱՄ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:
Ֆորումի ընթացքում Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը փաստեց՝ վերջին տարիներին և′ նախկին, և′ ներկա կառավարությունները կարևորում են տնտեսական զարգացումն ու համայնքների դերակատարումը, այնուհետև հավելեց. «Բայց թե ինչ ճանապարհով գնալ, և որտեղ է հատման այն կետը, որ երկխոսության հանձնառություն պիտի լինի, դեռ լուծումները չենք տեսնում: Այստեղ երկխոսելու ու քաղաքականություն և վարքագիծ փոխելու կարևոր խնդիր ունենք: Եթե ուզում ենք տեսնել փոխադարձ ներդրումը, նաև տեղական իշխանությունների հանձնառությունը, որ իրավիճակ փոխվի, պետք է հասկանանք՝ ինչքանո՞վ են իրենք պատրաստ, հասարակությունը ինչքանով է հենց այդ դերակատարմամբ ընկալում նույն փոքր ու միջին բիզնեսը: Սա բարդ թնջուկ է, որտեղ իրար հետ պիտի սկսենք այդ լուծումները գտնել»:
Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Տիգրան Գասպարյանը նշեց՝ ոլորտային կարևոր հարցերից են, թե հարկային օրենսդրության փոփոխության ինչ տարբերակներ են քննարկվում, որ տարբերակն է ավելի ընդունելի, կիրառելի և որի դեպքում բիզնեսը կունենա շահեկան դեր ու ներդրումներ կկարողանա կիրառել:
Տնտեսական զարգացման նախարարության փոքր ու միջին բիզնեսի զարգացման վարչության ներկայացուցիչ Գևորգ Սարգսյանը տեղեկացրեց՝ հանդիպումներ են ունեցել տնտեսվարող սուբյեկտների, հաշվապահների հետ գրեթե բոլոր մարզերում, առանձնացրել 10 կարևրոագույն խնդիրները. «Դրանցից է եկամտային հարկը, շրջանառության հարկով աշխատողների շրջանառության հարկի շեմը: Հիմա քննարկվում է շեմի հարցը, որ գոնե մնա անփոփոխ, 115 միլիոնի սահմանը, որ մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող կազմակերպությունները հարկվեն 25 տոկոսով: Գործարարների հետ շփումներից եկել եմ այն համոզման, որ պետությունն ինչքան խստացնում է իր ռեժիմը, մեկը միշտ կա, որ չարաշահում է: Ուստի, եթե մենք մեր բիզնեսին սովորեցնենք, որ ինքը պետք է աշխատի բաց պետության առաջ, պետությունը կթուլացնի իր մեխանիզմները նրան հսկելու. կստեղծվի փոխադարձ վստահության մթնոլորտ»:
Քննարկման ընթացքում Էմին Երիցյանն օրինակ բերեց գերմանական փոքր գյուղերը, որտեղ մինչև հազար բնակիչ ունեցող գյուղերում երեք հազարից ավելի գիշերելու տեղ կա, և այնտեղ ընդունում են տարեկան մոտ մեկ միլիոն զբոսաշրջիկ:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct