«Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» համաժողովում քննարկվել են Հայաստանում տեղական ժողովրդավարության արդի հիմնահարցերը
13.11.2017
Տեղական ինքնակառավարման զարգացման հարցերի քննարկման կարևոր և բազմադերակատար հարթակի ձևավորումը եղել է Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվան նվիրված «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» համաժողովի ուշադրության կենտրոնում:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Հայաստանում Շվեյցարիայի համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թորնսթրոմը:
Իր ողջույնի խոսքում նախարար Լոքյանը մասնավորապես նշել է ՝ «Տեղական ինքնակառավարումը Հայաստանի կայացած համակարգերից է, որը վերջին 21 տարիների ընթացքում կայունացել է և զարգացել: Հայաստանում, այն իր մեջ պարունակում է էլեմենտներ, որը հնարավորություն է տալու որոշակի գործառույթներ փոխանցել համայնքներին: Մենք առաջիկայում ունենալու ենք ուժեղ տարածքային կառավարում, որը դառնալու է հիմնական մեխանիզմը խթանելու համայնքներում համայնքային տնտեսական ծրագրերի ընթացքը, ինչը կընդլայնի համայնքների ֆինանսական ռեսուրսները, կապահովի աշխատատեղեր»:
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ տն. Գուդրուն Մոսլեր-Թորնստրյոմը նույնպես շնորհավորել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը և Համայնքների միությանը, ներկաներին Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ: «Ես տեսնում եմ, թե կենտրոնական և տարածքային իշխանություններն ինչպես են ջանքերը միացնում՝ ուժեղացնելու տարածքային կառավարումը: Հուսով ենք, որ այս համաժողովը կարևոր է երկխոսության համար: Ոչ բոլոր երկրներն են նշում տեղական ինքնակառավարման մարմինների տոնը և, այսպիսով` Հայաստանը ներկայացնում է ժողովրդավարությունը համայնքներ բերելու իր հանձնառությունը»,-ասել է տն. Գուդրուն Մոսլեր-Թորնստրյոմը:
Համաժողովին մասնակցել են ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ինչպես նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct