ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներ՝ Սևան համայնքում
05.06.2024
Սևան համայնքում շարունակվում են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները:
Հունիսի 4-ին Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզում տեղի ունեցավ «Արևն ու կայուն էներգիա» թեմատիկ զրույց - պարապմունք: Երեխաները պատմեցին արևի մասին և թե ինչ միջոցներով կարելի է արևից էներգիա ստանալ: Անդրադարձ եղավ նաև վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործման, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության խնդիրներին:
Հունիսի 2-ին «Նկուղ» ստեղծարար հարթակում տեղի ունեցավ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված «Չվերականգնվող, թե Կայուն էներգիա» թեմայով հետաքրքիր բանավեճ-քննարկում հրավիրվածների միջև։ Բաժանվելով «Պնդող» և «Հակապնդող» խմբերի՝ ներկայացրեցին յուրաքանչյուր իր տեսակետը՝ ի վերջո կարևորելով կայուն էներգիայի դերը արդի և ապագայի համար։
«Մաքուր» բնապահպանական հասարակական կազմակերպության անդամներն էլ ներկայացրեցին աշխարհում գործող իրենց կազմակերպության մասին: «Մաքուր» բնապահպանական ՀԿ-ն զբաղվում է բնապահպանական խնդիրների վերհանումով և ուղիներ է փնտրում այդ խնդիրների լուծման համար։ ՀԿ -ն կամավորներ ունի նաև Գեղարքունիքի մարզում և Սևանում։
Բանավեճ-քննարկմանը հաջորդեց թղթի վերամշակման վարպետաց դաս: Թափոնների վերամշակման տարբերակներով և մեթոդաբանության միջոցով վերամշակված թղթից և պլաստիկից կարելի է պատրաստել յուրօրինակ զարդեր ու դեկորների հավաքածուներ: Վարպետաց դասն անցկացրեցին այս գործում արդեն հմտացած Էմմա Գևորգյանը և Ջուլիա Մարգարյանը: Մասնակիցները տեղեկացան, թե ինչպես կարելի է կենցաղային թափոնների վերաօգտագործման բազմաթիվ տեխնիկական մեթոդներով ստանալ արժեքավոր իրեր:
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան (EU Sustainable Energy Week) նվիրված միջոցառումներն անցկացվում են ԵՄ պետություններում և այլ երկրներում 2024 թվականի մարտից հունիս ընկած ժամանակահատվածում:
Արդեն չորս տարի Սևան համայնքը միանում է Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է միավորել և աջակցություն տրամադրել Արևելյան գործընկերության երկրների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման սկզբունքների վրա հիմնված քաղաքականության իրականացման նպատակով:
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը Հայաստանի համայնքների միության հետ համատեղ, հայտարարել է «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթ:
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Սևան համայնքում միջոցառումները կաշունակվեն մինչը հունիսի 12-ը, կամփոփվեն լուսանկարչական և նկարչական աշխատանքների մրցույթները, կհրապարակվեն լավագույն աշխատանքները:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct