Հայաստանի տասնյակ համայնքներ միացել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան. ավանդաբար անցկացվող էներգիայի օրերը մեկնարկեցին
22.06.2020
Հունիսի 22-ին մեկնարկեց ավանդական դարձած ԵՄ Կայուն Էներգիայի շաբաթը: Հայաստանի համայնքներում եռուզեռ է: Համաեվրոպական այս նախաձեռնության շրջանակներում ՀՀ համայնքներն անցկացնում են Էներգիայի օրեր:
COVID-19 պանդեմիայի պատճառով, «Ճգնաժամից դուրս՝ մաքուր էներգիա կանաչ վերականգնման և աճի համար» խորագրով շաբաթն այս տարի կկազմակերպվի վիրտուալ եղանակով: Այս հանգամանքը որոշակիորեն սահմանափակում է շաբաթվա ընթացքում կազմակերպվող միջոցառումների ձևաչափը, սակայն միևնույն ժամանակ հնարավորություն է ընձեռում հանրության իրազեկման և հանրային միջոցառումների ու մրցույթների նորարարական (թվային) մոտեցումների կիրառման համար:
Համայնքներում կիրականացվեն շուրջ 40 միջոցառումներ՝ վեբիներներ, առցանց վիկտորինաներ, նկարչական, լուսանկարչական, տեսանյութերի մրցույթներ, որոշ համայնքներ կպատրաստեն հոլովակներ, որոնց միջոցով կքարոզեն կանաչ զարգացում և էներգաարդյունավետություն:
Հայաստանի համայնքների միության աշխատակազմը և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի ազգային փորձագետներն այս օրերին Դաշնագրին անդամակցող համայնքներին տրամադրում են տեխնիկական և փորձագիտական աջակցություն Հայաստանում կայուն էներգիայի օրեր կազմակերպելու համար, իրազեկում, կոչ անում նրանց միանալ համաեվրոպական այս շարժմանը:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից Արևելյան գործընկերության 6 երկրներում: Հայաստանի 27 համայնքներ միացել են Դաշնագրին: Դաշնագրի ազգային աջակիցներից է Հայաստանի համայնքների միությունը:
Ծրագրի հիմնական նպատակներն են՝ Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացում, իրազեկության բարձրացում, տեխնիկական աջակցություն համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը:
Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում ողջունում է Հայաստանի համայնքների մասնակցությունը «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ին: ԵՄ պատվիրակությունը տրամադրել է նվերների փաթեթներ համայնքներում կազմակերպվող մրցույթների հաղթողների համար:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը յուրաքանչյուր համայնքին կփոխանցի Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված մեկ փաթեթ, որը կշնորհվի համայնքում կազմակերպված մրցույթում (կամ մրցույթներից որևէ մեկում) հաղթած մասնակցին:
Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct