Էներգիայի օրեր Սպիտակում. նորաբաց արևային կայանը էլեկտրաէներգիա կմատակարարի քաղաքապետարանին և թիվ 2 մանկապարտեզին

Էներգիայի օրեր Սպիտակում. նորաբաց արևային կայանը էլեկտրաէներգիա կմատակարարի քաղաքապետարանին և թիվ 2 մանկապարտեզին

24.06.2019

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Լոռու մարզի Ապիտակ քաղաքում անցկացվեցին էներգիայի օրեր: Սպիտակում բացվեց արևային ֆոտովոլտային կայան: 43,5 կՎտ հզորությամբ կայանը Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տանիքին տեղադրվել է Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր՝ ցուցադրական նախագծեր» ծրագրի ֆինանսավորմամբ «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի շրջանակում: Կայանն էլեկտրաէներգիա կմատակարարի քաղաքապետարանին և նշված մանկապարտեզին: Ծրագիրն իրականացվեց  «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» (Հաբիթաթ Արմենիա) հիմնադրամի կողմից՝ Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների համաֆինանսավորմամբ:

Սպիտակում էներգիայի օրերի շրջանակում անցկացված ֆլոշմոբին Սպիտակի 30 երիտասարդներ մոտ 1 ժամ շրջեցին քաղաքի կենտրոնական փողոցներով՝ ներկայացնելով էներգախնայողության, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի կոչեր պարունակող պաստառներ՝ վերջում միանալով բուն միջոցառմանը:

Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, «Հաբիթաթ ֆոր Հյումանիթի Արմենիայի» հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը, Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Հայաստանում Արտեմ Խարազյանը, ՎԱԷՀՔ ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանը:

Գագիկ Սահակյանի խոսքով՝ Քաղաքապետերի դաշնագրին անդամակցելուց ի վեր Սպիտակում իրականացվել են էներգախնայողությանն ուղղված մի շարք ծրագրեր: «Մասնավորապես՝ «Հաբիթաթ ֆոր Հյումանիթի Արմենիայի» հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագիրը հնարավորություն կընձեռնի մինչև 2020 թվականը զգալիորեն նվազեցնել CO2 արտանետումները` վերականգնվող և «մաքուր» էներգիայի արտադրության շնորհիվ, ինչը կհանդիսանա կայուն զարգացման օրինակ` պահպանելով շրջակա միջավայրը, ինչպես նաև կապահովի տարեկան մոտ 15-30% էներգախնայողություն՝ մի շարք բնակելի շենքերում իրականացված ջերմամեկուսացման աշխատանքների շնորհիվ»,- նշեց Գագիկ Սահակյանը: 

Հայաստանում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը, կարևորելով միջոցառումը, նշեց. «Սպիտակը վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում հանդեղ է գալիս, որպես համայնքային կայուն էներգետիկ զարգացման առաջամարտիկներից մեկնը: Համայնքը առաջիններից մեկը միացավ Դաշնագրին, երբ դեռ շատ քիչ համայնքներ էին նման որոշում կայացրել, ստանձնեց պարտավորություն մշակել կայուն էներգետիկ զարգացման ռազմավարություն և իրականացնել այն: Սպիտակն ունի երկար տարիների փորձ նման ծրագրերի իրականացման հարցում և մենք լիահույս ենք, որ համայնքի «կանաչ» զարգացման այս քաղաքականությունը շարունակական կլինի»:

«Արդեն հինգերորդ տարին է՝ Հաբիթաթ Արմենիան իրականացնում է ՎԱԷՀՔ ծրագիրը, որը բավականին ծավալուն է և հարուստ գործողություններով ու գրանցված արդյունքներով: Այսօր մենք հավաքվել ենք Սպիտակ քաղաքում՝ 43,5 կՎտ հզորությամբ կառուցված արևային ֆոտովոլտայիկ կայանի բացման արարողության կապակցությամբ, որն այս տարվա գրանցված արդյունքներից առաջինն է: Հաբիթաթ Արմենիան դեռ շատ անելիքներ ունի այս ծրագրի շրջանակում, և մենք շատ ուրախ ենք, որ կարողանում ենք ինչ-որ չափով օգնել Սպիտակ համայքին դառնալ էներգակայուն»,- նշեց Հաբիթաթ Արմենիայի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը:

Մասնակիցների շրջանում անցկացվեց նաև վիտկորինա էներգախնայողության թեմայով, որի հաղթողները պարգևատրվեցին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի հուշանվերներով: 

Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Սպիտակի մշակույթի տան, Գեղարվեստի դպրոցի և Թիվ 2 մանկապարտեզի սաները:

Նշենք, որ ՎԱԷՀՔ ծրագրի շրջանակում Սպիտակի 23 բազմաբնակարան շենքերում իրականացվել են էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված շինարարական աշխատանքներ, մասնավորապես՝ փոխվել են մուտքի դռները և աստիճանավարդակների պատուհանները, կատարվել է տանիքի և նկուղի ջերմամեկուսացում, Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի լամպերը փոխարինվել են էներգախնայող LED լամպերով, նախատեսվում է մանկապարտեզը կահավորել նաև սպասք լվացող մեքենայով և էլեկտրական ջրատաքացուցիչներով: Մինչև 2019թ. դեկտեմբերը կիրականացվեն էներգաարդյունավետության բարելավման միջոցառումներ ևս 10 բազմաբնակարան շենքերում, որոնցից հինգում՝ ամբողջական ջերմամեկուսացման աշխատանքներ:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» (CoM East) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գորխընկերության 6 երկրներում:  Ծրագրի հիմնական նպատակներն են. Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը:

Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար

20:34

18 11 2024

Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024
Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024

21:19

02 07 2024

Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...

Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում
Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում

10:18

27 06 2024

Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...