Կայուն էներգիայի օրեր՝ Իջևանում «Իջևանի կայուն էներգետիկ զարգացում Քաղաքապետերի դաշնագրի ներքո» խորագրով

Կայուն էներգիայի օրեր՝ Իջևանում «Իջևանի կայուն էներգետիկ զարգացում Քաղաքապետերի դաշնագրի ներքո» խորագրով

28.06.2019

«Իջևանի կայուն էներգետիկ զարգացում Քաղաքապետերի դաշնագրի ներքո» աշխատաժողովով Իջևանը միացավ ԵՄ Կայուն էներգիայի համաեվրոպական շաբաթվան:

Հունիսի 27-ին Իջևանում անցկացված Կայուն էներգիայի օրվա շրջանակներում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ` պարային հանդես, մանկական նկարների ցուցահանդես և «Կայուն էներգետիկ զարգացում Քաղաքապետերի դաշնագրի ներքո» խորագրով   աշխատաժողով: Միջոցառումները կազմակերպվեցին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Իջևանի համայնքապետարանի կողմից:

Միջոցառմանը ներկա էին Իջևան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը, համայնքապետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները և համայնքի բնակիչներ:  ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ազգային փորձագետ Հայաստանում Արտեմ Խարազյանը ողջույնի խոսքում նշեց, որ Իջևանը միացել է Դաշնագրին և ստանձնել պարտավորություններ մինչև 2030 թվականը նվազեցնել CO2 արտանետումները 30%-ով, ինչպես նաև գնահատել համայնքին բնորոշ կլիմայական ռիսկերը և առաջարկել դրանց նվազեցմանն ուղղված հարմարվողականության միջոցառումներ. «Դաշնագրին անդամակցող համայնքերի պարտավորություններից մեկն է բարձրացնել բնակչության և շահառուների իրազեկումը էներգախնայողության և էներգաարդյունավետության վերաբերյալ և ներգրավել իրենց համայնքի կայուն էներգետիկ և կլիմայական ռազմավարության իրականացման գործընթացին: Իջւանում և Հայաստանի ևս 6 համայնքներում կայուն էնեգիայի օրերը կազմակերպվել են հենց այդ նպատակով»:

Ողջույնի խոսքերից հետո Ւջևանի պարարվեստի դպրոցի սաները հանդես եկան պարային համարներով, ինչից հետո բոլոր մասնակցիները ծանոթացան Իջևանցի մանուկների կողմից բնության պահպանության և էներգաարդյունավետության թեմաներով նկարներին:

Այնուհետև Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցում կազմակերպվեց «Կայուն էներգետիկ զարգացում Քաղաքապետերի դաշնագրի ներքո» աշխատաժողովը, որի ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ու Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷ) փորձագետներ Արմեն Գուլքանյանը, Անդրե Օհանյանը և Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեցին Իջևանի էներգետիկ զարգացման ռազմավարությանն ուղղված հիմնական միջոցառումների մասին իրենց զեկույցները:

 ԷԱ լուսավորության գծով ՄԱԶԾ փորձագետ Արմեն Գուլքանյանը ներկայացրեց համայնքներում փողոցային լուսավորության համակարգերի էներգաարդյունավետ արդիականացման հետ կապված հարցեր, ՄԱԶԾ շինարարության գծով փորձագետ Անդրե Օհանյանն անդրադարձավ շենքերում էներգաարդյունավետությանը վերաբերող խնդիրներ, ՀՎԷԷՀ ինժեներատեխնիկական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանը խոսեց վերականգնվող էներգիայի աղբյուրների՝ արևային ֆոտովոլտային և ջրատաքացուցիչ տեղակայանքների մասին:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» (CoM East) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում: Դաշնագրին միացել են ՀՀ 24 համայնքներ: Ծրագրի հիմնական նպատակներն են. Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը: Դաշնագրի ազգային աջակիցներից է Հայաստանի համայնքների միությունը:

Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար

20:34

18 11 2024

Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024
Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024

21:19

02 07 2024

Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...

Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում
Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում

10:18

27 06 2024

Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...