Կայուն Էներգիայի օր՝ Գավառում. Գավառի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության ծրագիրն արդեն պատրաստ է
25.06.2019
Հունիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում անցկացվեց Կայուն Էներգիայի օր, որը կազմակերպվեց ավանդաբար հունիսին նշվող ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում:
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի և Գավառի համայնքապետարանի կողմից համատեղ կազմակերպված «Կայուն էներգիայի օր Գավառում» միջոցառման շրջանակում անցկացվեց «Կանաչ ապագա» խորագրով մանկապատանեկան ցուցահանդես -մրցույթ: Մրցույթին ներկայացված էին համայնքի արվեստի դպրոցի և այլ կրթօջախների սաների էներգախնայողության և վերականգնվող էներգետիկային առնչվող նկարները: Հաղթողները հուշանվերներ ստացան Ծրագրի և համայնքապետարանի կողմից:
Այնուհետև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷ) հետ համագործակցաբար անցկացվեց ուսուցողական աշխատաժողով, որի ընթացքում ներկայացվեցին Քաղաքապետերի դաշնագրի հիմնական նպատակները և զարգացումները, ինչպես նաև համայնքների հանձնառությունները և գործողությունները:
ՄԱԶԾ ու ՀՎԷԷ հիմնադրամի փորձագետների կողմից ներկայացվող նյութերի շնորհիվ աշխատաժողովի մասնակիցները ծանոթացան փողոցային լուսավորության համակարգերում և շենքերում ժամանակակից էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման հիմնական մոտեցումներին, ինչպես նաև վերականգնվող էներգետիկ ռեսուրսների շնորհիվ ջերմային և էլեկտրական էներգիայի
Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը ողջույնի խոսքում կարևորեց համայնքի՝ Դաշնագրին անդամակցությունը և դրա օգտակարությունը, այնուհետև տեղեկացրեց, որ համայնքում կազմակերպված Կայուն էներգիայի օրն ունի համայնքի բնակիչներին և հատկապես երեխաներին իրազեկման նպատակ:
Գավառի համայնքապետարանի Իրավատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ, ԵՄ ծրագրեր պատասխանատու Վարսենիկ Խաչատրյանը ներկայացրեց, թե երբ է Գավառը միացել Դաշնագրին, ինչ ծրագրեր են իրականացվել: Նա տեղեկացրեց. «Համայնքի Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրում սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է լուծել էներգաարդյունավետության խնդիրը, էներգախնայող ծրագրերի իրականացմամբ ժամանակակից էներգետիկ տեխնոլոգիաների ներդրման միջոցով, համայնքային հաստատությունների կողմից անհրաժեշտ է իրականացնել էներգակիրների սպառման ծավալների նվազեցմանը նպաստող միջոցառումներ»:
Հայաստանում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը նշեց. «Համայնքի կողմից ներկայացված կայուն զարգացման ծրագրի հիմնական նպատակն է նշանավորել այն գործողությունները, որոնք համայնքը տասը տարվա ընթացքում պետք է իրականացնի, որ նվազեցնի ջերմոցային գազերի արտանետումները 30%-ով մինչև 2030 թվական: Հիմնական գործողությունները պետք է ուղղված լինեն էներգասպառման նվազեցմանը և վերականգնվող էներգետիկ ռեսւորսների հաշվին էներգիայի տեղական արտադրության զրգացմանը համայնքում: Սրանք են այն հիմնական գործողությունները, որոնք նշված են ռազմավարությունում»:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» (CoM East) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում: Ծրագրի հիմնական նպատակներն են. Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը: Դաշնագրի ազգային աջակիցներից է Հայաստանի համայնքների միությունը:
Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct