Ապարան համայնքում ստեղծվեց էներգաարդյունավետության շրջանառու նպատակային բյուջետային ֆոնդ

Ապարան համայնքում ստեղծվեց էներգաարդյունավետության շրջանառու նպատակային բյուջետային ֆոնդ

18.05.2020

Մայիսի 18-ին Ապարան համայնքում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ: Համայնքի ավագանին ընդունեց Ապարան համայնքի էներգաարդյունավետության շրջանառու նպատակային բյուջետային ֆոնդ (ԷԱՇՖ) ստեղծելու մասին որոշում:

Այս ֆոնդում կկուտակվեն Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի շրջանակներում համայնքում կառուցված արևային կայանների գործարկման արդյունքում ստացված խնայողություններն ու հետագա եկամուտները։ Ֆոնդը՝ շրջանառու մեխանիզմով կֆինանսավորի Ապարան համայնքում այլ էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ծրագրեր ու նախաձեռնություններ:

Ծրագիրն իրականացվելու է ԵՄ դրամաշնորհի և Ապարան համայնքի կողմից  համաֆինանսավորման միջոցների հաշվին:

Նշենք, որ Ապարանը Հայաստանում առաջին համայնքն է, որն այսպիսի ֆոնդ է ստեղծում:

Ապարանը ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը միացել է 2013 թվականին:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին: Այն իրականացվում է Արթիկ և Ապարան համայնքներում: Ծրագրի գործընկերներն են Էներգախնայողության աջակցման հիմնադրամը, Հայաստանի համայնքների միությունը, Ապարանի համայնքապետարանն ու Արթիկի համայնքապետարանը:

Ծրագրի շրջանակներում ԵՄ-ի աջակցությամբ իրականացվում են վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագրեր:

Այս նախագծերի իրականացումը ենթադրում է համայնքներում նոր մշակույթի,  առևտրային նոր հարաբերությունների ձևավորում ու զարգացում: Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ նախատեսվում է նաև ձևավորել Քաղաքապետերի դաշնագրի նպատակներին ծառայող ԿՈՄՈ հիմնադրամ (COMO ֆոնդ), որտեղ կկուտակվեն ծրագրի արդյունքում ստացված խնայողություններն ու հետագա եկամուտները։ Ապարան համայնքում ստեղծվում է համայնքահեն, ինքնավար արևային էներգիայի արտադրության համակարգ, որը կաշխատի Հայաստանի էլեկտրացանցի հետ զուգահեռ ռեժիմում: Արթիկում կառուցվում է  համակարգային արևային ֆոտովոլտային կայան՝ արտադրված էլեկտրաէներգիան Էլեկտրացանցին վաճառելու նպատակով։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար

20:34

18 11 2024

Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024
Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024

21:19

02 07 2024

Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...

Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում
Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում

10:18

27 06 2024

Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...